«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի՝ կախված վիճակում և նամակ

17.03.2025, 16:07
ՔԿՀ–ում հայտնաբերվել է սպանության մեջ մեղադրվող 49–ամյա կալանավորի դին ու նամակ
«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի դի՝ կախված վիճակում և նամակ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են՝ կախված վիճակում։

ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էայս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։

«Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա.-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,- հայտնել է Նավիկյանը՝ հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 49-ամյա կալանավորը մեղադրվում էր սպանություն կատարելու մեջ։