Արագածոտնում տրակտորը գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է

09.09.2020, 14:44
Արագածոտնում տրակտորը գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է
Արագածոտնում տրակտորը գլորվել է ձորակը. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:48-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թաթուլ գյուղում «Բելառուս» մակնիշի տրակտորը շրջվել է․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «TMZ-50» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Շավարշ Կ., ծնված 1967 թ.) գլորվել է ձորակը․ վարորդը տեղում մահացել է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները վարորդի դին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել տրակտորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:-0-