Ահազանգ՝ Լոռու մարզի դատարանում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ. ՆԳՆ

27.10.2025, 18:57
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում
Ահազանգ՝ Լոռու մարզի  դատարանում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:  «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:  

Կայքի տեղեկություններով, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:

«Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՆԳՆ։

«ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ: Հանգամանքները պարզվում են»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Նշենք, որ armlur.am-ը ահազանգ է ստացել, որ Վանաձորի դատարանում դատական նիստի ներկաներից մեկը մեղադրյալին դանակով հարվածել ու դիմել է փախուստի։ Շտապ օգնություն է ժամանել դատարանի բակ։