Adjarabet–ի գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

27.08.2020, 15:28
Adjarabet–ի գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Adjarabet–ի գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Adjarabet–ի գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–