ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ

25.04.2025, 21:47
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ
ԱԱԾ–ն մանրամասներ է ներկայացրել սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է, հաղորդում է ԱԱԾ–ն։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։