437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար

13:22
26 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:20-ին, Սյունիքի մարզի թոշակառու բնակչուհին, ով նախկին մանկավարժ է, հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իգական սեռի անհայտ անձը, օգտվելով իր միայնակ ապրելու և տան մուտքի դռան կիսաբաց լինելու հանգամանքից, մտել է իր բնակարան, բռնություն գործադրելով պահանջել գումար, որը վերցնելուց հետո հեռացել է, հաղորդում է ՀՀ ՔԿն:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (Ավազակությունը): Սյունիքի մարզի բնակչուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Загружается новость ... "Лево"

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, որոնք ոչ միայն նույն համայնքի բնակիչներ են, այլև՝ գործընկերներ:

Քննությամբ պարզվել է, որ նրանցից մեկը, որը Սյունիքի մարզի բնակչուհի է՝ 34 տարեկան, մինչ իր մտահղացման իրագործումը, իր գործընկերոջը խնդրել է թոշակառու կնոջ՝ տանը գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով, ջրաչափ ստուգելու պատրվակով, գնալ նրա տուն: Երբ տանտիրուհին տղամարդու հետ գտնվել է լոգարանում, 34-ամյա կինը մուտք է գործել բնակարան և թաքնվել ննջասենյակում, իսկ տղամարդու հեռանալուց հետո հարձակվել է տանտիրուհու վրա և ապակե տարայով ու ձեռքերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին, դեմքին ինչ-որ հեղուկ փչելով և բերանը լցնելով, հյուրասենյակից միջանցք քաշել-տանելով, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել է խոշոր չափերով՝ 840.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար ու դիմել փախուստի:


Դեպքից ժամեր անց 34-ամյա կինը, ավազակություն կատարելու կասկածանքով,  ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, ներկայացնելով գողոնի մի մասը՝  740.000 ՀՀ դրամը, հանցանքի կատարման ժամանակ օգտագործված հեղուկները, ինչպես նաև՝ դեպքի պահին հագին եղած հագուստները:

2021թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է նաև նրա գործընկերը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը