Սարսափելի դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս մնացել է աղբատարի սեղմակի տակ ու կտրվել

21.05.2020, 18:03
Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս մնացել է աղբատարի սեղմակի տակ ու կտրվել
Սարսափելի դեպք Երևանում. 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս մնացել է աղբատարի սեղմակի տակ ու կտրվել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի։

Ավտոմեքենան հավառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։–0–