Քարեր են նետել գնացքի ուղղությամբ, թույլ չեն տվել, որ շարժվի․ մանրամասներ՝ մետտրոյում օտարերկրացիների կողմից կազմակերպված խուլիգանության դեպքից

03.02.2025, 12:05
Աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք․ ի՞նչ է կատարվել մետրոյում
Քարեր են նետել գնացքի ուղղությամբ, թույլ չեն տվել, որ շարժվի․ մանրամասներ՝ մետտրոյում օտարերկրացիների կողմից կազմակերպված խուլիգանության դեպքից

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։  

Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: 

Պարզվել է կատարողների ինքնությունը։ 

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու: 

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: