Նովոսիբիրսկում երկու հայ տղամարդ կոտրել են օդանավակայանի դուռն ու վազել ինքնաթիռի հետևից

18.02.2025, 13:55
Չվերթից ուշացած երկու հայ տղամարդ փորձել են վազել ինքնաթիռի հետևից
Նովոսիբիրսկում երկու հայ տղամարդ կոտրել են օդանավակայանի դուռն ու վազել ինքնաթիռի հետևից

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նովոսիբիրսկ–Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևոր Նովոսիբիրսկի օդանավակայանում վտանգավոր մրցավազք են իրականացրել ինքնաթիռի hետևից։

Ըստ SHOT Տելեգրամյան ալիքի, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Տղամարդիկ ուշացել են իրենց թռիչքից, սակայն որոշել են չհանձնվել: S7 Embraer 170-ին հասնելու համար 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են դուռը, միացրել հրդեհային ազդանշանը և դուրս եկել օդանավակայանի սպասուղի (հատված, որը նախատեսված է ուղևորներին նստեցնելու և իջնելու համար) Այնուամենայնիվ, ինքնաթիռին հասնելու անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է. տղամարդիկ ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից:

Օրինախախտները վերադարձվել են օդանավակայանի տերմինալի շենք, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ՝ տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ նրանց սպառնում է առնվազն 5 հազար ռուբլի տուգանք։