Գյումրիում բնակելի տանը մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՎԻԴԵՈ)
27.04.2020,
11:49
Գյումրիում մասնակի փլուզվել է 1956 թ.–ին կառուցված մեկ հարկանի բնակելի տան մի հատվածը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 26-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 11-րդ շարքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1956 թվականին կառուցված մեկ հարկանի բնակելի տան (3-4 կարգի վթարային) ննջասենյակի քարաշեն պատից մոտ 10 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ, տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:–0–
Загружается новость ... "Лево"