Բագրատաաշենի անցակետի պահեստում բռնկված խոշոր հրդեհը 4 ժամ անց մարվել է․ կան վիրավորներ
03.01.2025,
18:06
4 ժամ անց հրշեջներին հաջողվել է մարել Բագրատաաշենի անցակետի պահեստում բռնկված խոշոր հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բագրատաաշենի անցակետի պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա․ կա երեք տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին, մարվել՝ 16։18-ին։