Բացառիկ կադրեր. «Նովոստի–Արմենիայի» օպերատորը տուժել է ԱԱԾ–ի մոտ հրմշտոցի հետևանքով (ՎԻԴԵՈ)

17.06.2020, 00:22
Բացառիկ կադրեր. «Նովոստի–Արմենիայի» օպերատորը տուժել է ԱԱԾ–ի մոտ հրմշտոցի հետևանքով. ՎԻԴԵՈ
Բացառիկ կադրեր. «Նովոստի–Արմենիայի» օպերատորը տուժել է ԱԱԾ–ի մոտ հրմշտոցի հետևանքով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալության օպերատոր Գարիկ Աբելյանը տուժել է ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։

Նշենք, որ լրագրողներն ԱԱԾ–ի մուտքի մոտ սպասում էին «Բարգավաճ Հայաստան» և համանուն խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով ԱԱԾ–ում հարցաքննվում էր։

Երեքշաբթի ԱԺ–ն որոշում ընդունեց Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատազրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը։ Ինքը` Ծառուկյանը, ցերեկը ելույթ ունեցավ ԱԺ–ում և գնաց ԱԱԾ։

ԱԱԾ–ի մուտք մոտ հավաքվել էին նրա կողմնակիցներն ու լրագրողները։ Երբ Ծառուկյանը դուրս եկավ և լրագրողները սկսեցին նկարահանումները, իրավապահներն անցան ակտիվ գործողությունների։

«Ես բոլորի հետ միասին ուղիղ եթերով հեռարձակում էի իրականացնում, երբ հայտնվեց ոստիկանությունն, այդ թվում` հատուկ ստորաբաժանումները։ Նրանք ամուր օղակի մեջ վերցրեցին լրագրողներին, Ծառուկյանին և նրա հետ եղած մարդկանց։ Սկսվեց հրմշտոց, օղակը սեղմվեց, մենք չէինք կարողանում դուրս գալ։ Փորձում էի պահել տեխնիկան` շարունակելով նկարահանել։ Մեզ ճնշեցին և սկսեցին անկանոն աջ ու ձախ հարվածել։ Ոչ ոք ոչինչ չէր հասկանում։ Ես ընկա, տեխնիկան վնասվեց, կանգնեցին ձեռքիս և վնասեցին արմունկս», – պատմեց Աբելյանը։

Загружается новость ... "Лево"

Նա նաև նշեց, որ ոմանց բերման ենթարկեցին, ոմանք փախան, սակայն լրագրողներին ձեռք չէին տալիս։

«Ես մի կողմ անցա, ինչ–որ մեկը մի բաժակ ջուր տվեց։ Հիմա պատրաստվում եմ դիմել բժշկի, որպեսզի արձանագրեմ ստացած վնասվածքները», – պարզաբանեց գործակալության օպերատորը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն իր վրդովմունքն է հայտնում իրավապահ մարմինների անօրինական գործողությունների, ԶԼՄ–ների ներկայացուցիչների նկատմամբ ուժի անհիմն կիրառման կապակցությամբ, ինչի հետևանքով ոտնահարվում է լրագրողների օրինական պրոֆեսիոնալ գործունեությունը։

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, այնուհետև կանչել են ԱԱԾ`հարցաքննության, որը տևել է ավելի քան 9 ժամ, որի ընթացքում ԱԱԾ–ի մոտ կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիա։

ԱԱԾ–ում հարուցվել է մի քանի քրեական գործ, որոնց դերակատարներն են Ծառուկյանն ու նրա կողմնակիցները, այդ թվում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Քրեական գործերը վերաբերում են անօրինական ձեռնարկատիրական գործունեությանը, ընտրական գործընթացներում ԲՀԿ–ի ընտրակաշառքների սխեմայի քողազերծմանը, «Առինջ մոլի» շահագործմամբ զբաղվող ընկերության հանցավոր սխեմայի բացահայտմանը։

Ծառուկյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ քրեական գործերը սարքած են ու շինծու, ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նա հայտարարել է, որ այս ամենի պատճառը ՀՀ գործող կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունն է և նշել է, որ կառավարությունը «գնում է ընդդիմախոսների նկատմամբ տեռորի ճանապարհով», նա արդեն արել է իր ընտրությունն ու «պատրաստա է ցանկացած սցենարի»։

Հունիսի 16–ին ԱԺ–ն զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հավանության արժանացրեց նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։–0–