ԲԿ–ից կալանավորված քրեական հեղինակություն է փախել
01.10.2024,
17:58
Այսօր «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական հեղինակություն, կալանավորված անձ «Ալավերդյանցի Կոկոն»
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական հեղինակություն, կալանավորված անձ «Ալավերդյանցի Կոկոն»՝ Հունան Կիրակոսյանը, հաղորդում է 168․am-ը։
Ըստ «Արթմեդ» ԲԿ-ի աղբյուրների՝ վերջինս տևական ժամանակ բուժում է ստացել նշված կենտրոնում և փախուստի է դիմել դուրս գրվելիս:

