Արցախում զինծառայող է վիրավորվել
29.01.2020,
10:16
Արցախի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտպանության բանակի զինծառայող հրազենային վիրավորում է ստացել, նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հայտարարության վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:-0-

