Խոշոր հրդեհ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

29.05.2016, 21:34
Այսօր կեսօրին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում:
Խոշոր հրդեհ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կեսօրին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Մասնավորապես, մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեում գտնվող «Բոքոնիկ» հացի և քաղցրավենիքի արտադրամասում 10 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ 12.46-ին:

Հաղորդագրության համաձայն` խոհանոցում (10 քմ) այրվել է սառնարան, վառարան, 2 գազի բալոն (10 և 20 կգ-անոց), կախովի առաստաղից 3 քմ հատված, կոտրվել են վաճառասրահի պատուհանները և ջերմահարվել առաստաղից 3 քմ հատված:

1980 թ. ծնված Ս. Ե.-ն ստացել է աջ և ձախ ձեռքերի այրվածքներ: Տուժածը տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:–0–