Գյուղերից մեկում մանկապարտեզ է այրվել
27.11.2024,
10:21
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել շուրջ 2 ժամ անց

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, առաստաղը՝ մոտ 30 քմ և հատակը՝ մոտ 20 քմ: