Դաժան սպանություն` Երևանում. 31–ամյա փեսան կացնահարել է զոքանչին
08.07.2016,
10:56
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում, հաղորդում է shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ` պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:
«Լավ է Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի աշխատակիցները շուտ եկան ու կարողացան բռնել սպանվածի փեսային, թե չէ կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չէր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»,– մեջբերում է կայքը հարևանների խոսքերը։
Կայքի հաղորդմամբ` նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
«Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել», – նշում է կայքը։
Հաշվի առնելով hանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթի դատախազության դատախազներ Արմեն Չիչոյանն ու Արսեն Մարգարյանը: –0–