Երևանում 31–ամյա կին վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել արձանի պատվանդանին (ՖՈՏՈ)

26.03.2018, 10:32
Այսօր առավոտյան 31–ամյա կին վարորդը Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել արձանի պատվանդանին, նա հոսպիտալացվել է։
Երևանում 31–ամյա կին վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել արձանի պատվանդանին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

 - рис.1

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի 31-ամյա Մարգարիտա Ասատրյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:–0–