Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը
22.08.2016,
12:27
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան»։ Այս մասին նշվում է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նրա տվյալներով, «օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով օգոստոսի 20–ին ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»։
Ինչպես նշել են հատուկ ծառայությունից, «ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը»։ –0–