Հրազդանի կիրճում դանակահարված 3 երիտասարդներ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են

06.03.2017, 23:59
Այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Հրազդանի կիրճում դանակահարված 3 երիտասարդներ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում, հաղորդում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն այգում հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր, կոտրված ակնոց և արյունոտված «վադալազկա» և շապիկ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, իսկ հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:–0–