Հայաստանում զինծառայողներ տեղափոխող մեքենա է վրաերթի ենթարկվել. ժամկետային զինծառայող է մահացել

06.08.2016, 18:22
Հայաստանում զինծառայողներ տեղափոխող մեքենա է  վրաերթի ենթարկվել։
Հայաստանում զինծառայողներ տեղափոխող մեքենա  է վրաերթի ենթարկվել. ժամկետային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում զինծառայողներ տեղափոխող մեքենա  վրաերթի ենթարկվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել  երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։–0–