Երևանում տղամարդը, կնոջն անհավատարմության մեջ կասկածելու պատճառով, ինքնասպան է եղել
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել շաբաթ Երևանում:
Ժամը 14:30-ի սահմանում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկի նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշծատակիցները և քննիչները: փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 51-ամյա Ա. Հ.-ն էր:
«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ ամուսինը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, ինչի համար էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին: Քննչական բաժինը այս տեղեկությունը նույնպես պարզում է», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-

