Ռուսաստանի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի

17.07.2025, 15:41
Ռուսաստանից Չինաստան 3 րոպեում․ երկու երկրների միջև ճոպանուղի կկառուցվի
Ռուսաստանի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի առաջին միջպետական ճոպանուղին կգործի Ռուսաստանի և Չինաստանի սահմանին՝ Բլագովեշչենսկի և Հեյհեի միջև, հայտնում է Lenta.ru–ն։ 

Ճոպանուղին նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին։ Այն կմիացնի Ամուր գետի ափերը, քաղաքների միջև ճանապարհը կտևի ընդամենը մոտ երեք րոպե։ Ճոպանուղին նախատեսված է օրական 6850 ուղևոր սպասարկելու համար, ինչը կազմում է տարեկան մինչև 2.5 միլիոն մարդ։

Բացի ենթակառուցվածքային նախագծերից, կկառուցվեն ռուսական և չինական կայարաններ՝ սահմանային հարմարավետ անցման համար նախատեսված տերմինալներով։