Կրակով մաքրում․ Իսպանիայում տեղի է ունեցել ամենամյա Las Luminarias փառատոնը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Օրերս իսպանական Սան Բարտալոմե դե Պինարես համայնքում անց է կացվել ամենամյա Las Luminarias փառատոնը՝ «կրակով մաքրումը»։ Այս մասին հայտնում է goldmustang.ru։ Ամեն տարի ավելի քան 600 մարդ Ավիլա գավառից հավաքվում է Սուրբ Անտոնիոյի օրվա նախօրեին, որպեսզի մասնակցի մի միջոցառման, որի ժամանակ ձիավորները պետք է թռչեն փողոցներում վառվող հսկայական կրակների վրայով՝ այդպիսով «մաքրելով» իրենց ձիերին, ամրացնելով նրանց առողջությունը, պաշտպանելով նրանց վնասվածքներից և հիվանդություններից ամբողջ տարվա ընթացքում։ Ձիերի պոչերն ու բաշերը հատուկ ձևով հյուսում են, որպեսզի չայրվեն թռիչքի ընթացքում, իսկ մարմնին մեծ քանակությամբ ջուր են լցնում։ Նաև ձիավորն ու իր ձին ստանում են քահանայի օրհնությունը։
Այս ավանդույթն առաջացել է ավելի քան 300 տարի առաջ և կապված է այն ժամանակ Եվրոպայում տարածված ժանտախտի հետ։ Իսպանացիները հավատում էին, որ այս ծեսը կօգնի զերծ պահել կենդանիներին հիվանդությունից։ Միջոցառումն ամեն տարի հավաքում է հարյուրավոր ձիավորների և հազարավոր դիտողների աշխարհի բոլոր անկյուններից։-0-

