Հրթիռային հարված՝ Թեհրանի հայաբնակ թաղամասին. կան փլատակների տակ մնացած բնակիչներ (ՎԻԴԵՈ)

11.03.2026, 12:19
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին․ ՎԻԴԵՈ
Հրթիռային հարված՝ Թեհրանի հայաբնակ թաղամասին. կան փլատակների տակ մնացած բնակիչներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին, հայտնում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնը Facebook–յան իր էջում։

«Ամերիկա–իսրայելական հանցագործ կոալիցիան հարվածել է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկում՝ Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Բարեբախտաբար, վերջին տվյալների համաձայն զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ», - նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութում ազգությամբ հայ կինը պատմում է իրենց բնակելի համալիրի վրա հասցված հրթիռային հարվածի մասին։ 

Նշենք, որ Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում կարևոր դեր են ունեցել իրանահայերը։