Սինգապուրը կսկսի 4,6 հազ․ դոլարի գործազրկության նպաստ վճարել

29.08.2024, 12:47
Նպաստը կարող են ստանալ 21 տարեկանից բարձր քաղաքացիները և մշտական բնակիչները
Սինգապուրը կսկսի 4,6 հազ․ դոլարի գործազրկության նպաստ վճարել

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սինգապուրի կառավարությունը 2025 թվականի ապրիլից կսկսի գործազրկության նպաստների վճարումը մինչև 6 հազար սինգապուրյան դոլարի (մոտ 4,6 հազար դոլար) չափով, հայտնում է ՌԲԿ–ն՝ հղում անելով Channel News Asia-ին։

Վճարը հաշվարկված է վեց ամսվա համար և ամեն ամիս կփոխվի։ Այսպիսով, առաջին երեք ամիսներին այն 1500-ից կնվազի 1250 սինգապուրյան դոլարի, իսկ վերջին երեք ամսում կկազմի 750 սինգապուրյան դոլար։ 

Նպաստը կարող են ստանալ 21 տարեկանից բարձր քաղաքացիները և մշտական ​​բնակիչները, ովքեր ապրում են մինչև 25 հազար սինգապուրյան դոլար (19 հազար դոլար) տարեկան արժեքով անշարժ գույքում: Ծրագրին մասնակցելու մտադրություն ունեցող գործազուրկը պետք է ակտիվ աշխատանք փնտրի և չպետք է վերջին մեկ տարվա ընթացքում գործազուրկ լինի ավելի քան վեց ամիս։

Ծրագիրը հասանելի է այն մարդկանց, ովքեր ազատվել են աշխատանքից իրենցից անկախ պատճառներով՝ անձնակազմի կրճատում, կազմակերպության գործունեության դադարեցում, հիվանդությում, վնասվածք կամ դժբախտ պատահար:

Ծրագրի ի հայտ գալուն նախորդել են ընկերությունների անձնակազմերի զանգվածային կրճատումները 2023 թվականին։