Կորոնավիրուսը հարվածում է նաև հարուստներին. Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 մլրդ դոլար
25.02.2020,
18:31
Կորոնավիրուսը հարվածում է նաև հարուստներին. Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ երկուշաբթի կորցրել են ընդհանուր առմամբ 139 մլրդ դոլար, երբ շուկաները կտրուկ անկում են գրանցել այն մտավախությունների ֆոնին, որ կորոնավիրուսը կարող է հարվածել համաշխարհային տնտեսությանը, գրում է armbanks.am–ը` հղում անելով Bloomberg–ին։
Սա ամենամեծ անկումն է այն պահից ի վեր, երբ Bloomberg Billionaires Index–ը սկսել է արձանագրել այս ցուցանիշը 2016թ.–ի հոկտեմբերից։ S&P 500–ի և Dow Jones Industrial Average–ի ցուցիչներն օրվա ընթացքում նվազել են ավելի քան 3%–ով, ինչը երկու տարվա ընթացքում գրանցված ամենամեծ ցուցանիշն է։
Bloomberg–ի տվյալներով, ամենաշատ կորուստը կրել են LVMH-ի (Louis Vuitton Moet Hennessy) գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ յուրաքանչյուրը 4,8-ական միլիարդ դոլար: Zara առևտրային ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգայի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով։–0–
Загружается новость ... "Лево"