Առնվազն 70 մարդ է զոհվել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով (ՎԻԴԵՈ)
30.10.2024,
20:11
Վալենսիայում սարսափելի ջրհեղեղ է, առնվազն 70 մարդ է զոհվել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առնվազն 70 մարդ է զոհվել Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայում գրանցված փոթորկի հետևանքով, որն առաջադրել է հորդառատ անձրև ջրհեղեղ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Pais-ին հղումով։
Երկիրը պատուհասած և հորդառատ անձրևներով ուղեկցվող փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, չեղարկվել են տասնյակ չվերթեր։ Վատ եղանակը լուրջ վնաս է հասցրել աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկի՝ Վալենսիայի ինքնավար համայնքի ենթակառուցվածքներին։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են հարյուրավոր զինվորականներ:
Իսպանիայի իշխանությունները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը սգո օրեր են հայտարարել։

