Արական և իգական սեռ, ԶՈւ, Մեքսիկական ծոցի վերանվանում․ ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել

21.01.2025, 11:47
ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ժամանակ մի շարք կարևոր հայտարարություններ է արել
Արական և իգական սեռ, ԶՈւ, Մեքսիկական ծոցի վերանվանում․ ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ժամանակ մի շարք կարևոր հայտարարություններ է արել։

• Ամեն օր առաջին տեղում Ամերիկան ​​եմ դնելու։ Մեր ինքնիշխանությունը կվերականգնվի. Մեր անվտանգությունը կվերականգնվի

• Ես մտադիր եմ ստեղծել ամենաուժեղ զինված ուժերը, դադարեցնել պատերազմները և չսկսել նորերը։ Իմ ժառանգությունը, որով ես ամենից շատ կհպարտանամ, կլինի խաղաղարարի և համախմբողի իմ դերը:

• Հարավային սահմանին կհայտարարվի ազգային արտակարգ դրություն։ Ես զորքեր կուղարկեմ հարավային սահման՝ հետ մղելու աղետալի, ավերիչ ներխուժումը մեր երկիր։

• Մենք կարտելները կսահմանենք որպես միջազգային ահաբեկչական կազմակերպություններ։

• Կհայտարարվի արտակարգ իրավիճակ էներգետիկ ոլորտում։ «Մենք կզբաղվենք հորատմամբ․․․ Նորից կդառնանք հարուստ երկիր, և մեր ոտքերի տակ գտնվող այս հեղուկ ոսկին նպաստում է դրան հասնելու համար»:

• Մենք ամերիկացի տիեզերագնացներ կուղարկենք Մարսի վրա ԱՄՆ դրոշը ծածանելու համար։

• Մենք կդադարեցնենք «կանաչ ուղենիշը» և կփոխենքարդյունաբերության վիճակը: Մենք վարելու ենք կյանքի բոլոր ոլորտներ ռասայական գենդերային օրակարգը մտցնելու անթույլատրելիության քաղաքականություն։ ԱՄՆ-ի և կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական:

• Մեքսիկական ծոցը կվերանվանվի Ամերիկյան ծոց։