430.54
7.67
408.56
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ամբողջ աշխարհը խոսում է NFT-ի մասին. ի՞նչ է դա և ինչպե՞ս գումար վաստակել NFT–ի միջոցով

10:00
24 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի-Արմենիա/. 2020 թվականի ավարտը նշանավորվեց կրիպտոարժույթի բուռն աճով: Մինչ Bitcoin-ը սահմանում էր գնային ռեկորդներ, ալտքոինները ևս գրանցում էին աճ՝ նվաճելով նորանոր բարձունքներ:

Երբ 2021թ.-ի առաջին եռամսյակում շուկան սկսեց աստիճանաբար սառել, իսկ փոխարժեքը՝ նվազել, շատերը մտածեցին, թե արդեն կարելի է հանգիստ սպասել աճի հաջորդ փուլին: Սակայն հենց այդ ժամանակ երկրագնդի մեծ մասը բացահայտեց մի բան, որն արմատապես փոխեց արվեստի աշխարհի ապագան, և դա NFT-ին էր:

Ոմանք փորձում են նկարագրել NFT-ին, մյուսները պնդում են, թե դա վիզուալիզացված բլոքչեյնն է, երրորդներն այդ ամենում տեսնում են միայն թվային պատկերներ: Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ խոսքը պարզապես նոր գլոբալ ֆինանսական բուրգի մասին է:

Իրականում NFT-ին թվային սերտիֆիկատ է, որը հաստատում է թվային ֆայլի ունիկալությունը՝ եզակիությունը: Եվ հենց այստեղ է ամենահետաքրքիրը՝ NFT-ին կարելի է վաճառել իրական առարկաների և կրիպտոարժույթի նման:

Դրա համար կան հատուկ մարքեթփլեյսեր, և Bybit-ը, որն աշխարհում ամենաարագ աճող բորսաներից մեկն է, գործարկեց ByBit NFT մարքեթփլեյսը: Ընկերությունը հայտարարեց, որ իր նպատակն է օպտիմալացնել թվային սեփականությունը:

Bybit-ի NFT մարքեթփլեյսում ստեղծում է թվային արվեստի լավագույն հավաքածուներից մեկը: Հարթակը տրամադրում է հուսալի, կայուն և հարմար ինտերֆեյս: Բազմաթիվ նկարիչներ և ստեղծագործողներ հրապարակում են իրենց աշխատանքները մարքեթփլեյսում՝ ոչ միայն գումար աշխատելու, այլև բլոքչեյն տեխնոլոգիայի օգնությամբ սեփական հեղինակային իրավունքները թվայնացնելու համար: Հարթակներում շատ հաճախ ներկայացվում են աշխատանքների մի ամբողջ հավաքածուներ:

Այսպես, ապրիլի 22-ին Bybit-ի մարքեթփլեյսը համալրեց Bybit ✖️ XANA-ից ULTRAMAN NFT էքսկլյուզիվ միսթերի բոքսերի հերթական հավաքածուն: Միսթերի բոքսերն իրենցից ներկայացնում են պատահական հավաքածուներ՝ տարբեր արժեքի և բացառիկության NFT-ներ, որոնք օգտատերերը ձեռք են բերում կուրորեն:

Բոլոր միսթերի բոքսերի արժեքը նույնն է, ինչը նրանց ձեռք բերման հնարավորությունը դարձնում է ավելի գրավիչ, չէ՞ որ հավաքածուում կարող են հայտնվել հատկապես արժեքավոր NFT-ներ, որոնք բազմաթիվ անգամ կավելացնեն օգտատերերի ակտիվների արժեքը:

Պարտադիր չէ, որ Bybit-ի օգտատերերը հարթակին կցեն իրենց անձնական դրամապանակի հասցեն: Նրանք կարող են NFT գնել, վաճառել և փոխանակել Ethereum ERC-721 ստանդարտի միջոցով՝ Bybit-ում գործող սպոտային օգտահաշիվների միջոցով: Այսպիսով, գիտելիքների և հմտությունների տարբեր մակարդակ ունեցող օգտատերերը թվային սեփականության հասանելիություն են ստանում:

2022թ.-ի սկզբին գրանցվեց NFT նախագծերի նկատմամբ լսարանի հետաքրքրվածության նվազման միտում: Ոմանք սկսեցին թերահավատորեն վերաբերվել ընդհանրապես NFT-ի հայեցակարգին:

Սակայն, եթե հաշվի առնենք բազմաթիվ օրինակները, ապա գալիս ենք մի եզրահանգնման, որ անկման ժամանակաշրջանին հետևում է բուռն աճը, և չարժե խաչ քաշել NFT-ի վրա:

Ընդհակառակը, խաղերի, ֆիլմերի և սերիալներ, արվեստի ցուցահանդեսների հեղինակների կողմից NFT-ի նկատմամբ ակտիվ հետաքրքրքվածությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիայի ամբողջական ներուժը ոչ միայն բացահայտված չէ, այլև, ամենայն հավանականությամբ, նույնիսկ դեռ չի էլ երևում հորիզոնում:

Այս կապակցությամբ ցանկություն է առաջանում մեջբերել Bybit-ի համահիմնադիր և գլխավոր տնօերն Բեն Չժոուի խոսքերը.

«Որոշ ներդրողներ թերահավատորեն են վերաբերվում NFT-ին և դրանց իրական արժեքին, սակայն այդ ակտիվների նշանակությունն արդյունաբերության մեջ դժվար է գերագնահատել: NFT-ին թույլ տվեց մարդկանց դիպչել թվային սեփականությանը, այն ստեղծեց լրացուցիչ շուկա նկարիչների և կոնտենտ ստեղծողների համար՝ պաշտպանելով աշխատանքների հեղինակային իրավունքները: Մենք ուրախ ենք ներկայացնել առաջատար NFT հարթակը Bybit-ի օգտատերերի համար, որտեղ նրանք կարող են մասնակցել նոր մարքեթփլեյսի և աշխարհի ստեղծմանը, որի անունն է «Մետատիեզերք»», - ասել է նա: 

NFT-ին միանշանակ ունի ապագա: Եվ հնարավոր է արդեն շատ շուտով մենք կարթնանանք մի աշխարհում, որը դժվար կլինի պատկերացնել առանց NFT օբյեկտների: Եվ ինչու՞ այդ պահը հետաձգել, եթե արդեն այսօր կարելի է Bybit NFT-ի օգնությամբ հպվել ապագային:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:24
22 Հունիսի 2022
Ամերիաբանկն ակտիվորեն աշխատում է Հայաստանում բիզնեսի թվայնացման ուղղությամբ
Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ
12:37
22 Հունիսի 2022
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
10:00
21 Հունիսի 2022
Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ
Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց
19:00
20 Հունիսի 2022
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման սակագինը բարձրացվել է 75%-ով
12:47
14 Հունիսի 2022
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9.25%
10:00
14 Հունիսի 2022
Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին
Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա
10:00
07 Հունիսի 2022
WSOT 2022. Bybit–ը համախմբում է թրեյդերներին գլոբալ կրիպտոմրցույթի շրջանակում
World Series of Trading–ն արդեն վաղուց դարձել է նշանակալի իրադարձություն կրիպտոթրեյդինգի ոլորտում, և այս տարին բացառություն չէ` WSOT 2022 –ի գրանցումը մեկնարկում է 2022թ.–ի հունիսի 10–ին
11:52
02 Հունիսի 2022
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
Հուլիսի 1-ից բնակարանների և մեքենաների առուվաճառքը կանխիկրով հնարավոր չի լինելու իրականացնել
10:10
01 Հունիսի 2022
Ոչ միայն մայնինգ. էլ ինչպե՞ս կարելի է գումար վաստակել կրիպտոարժույթով BYBIT բորսայում
Կրիպտոարժույթի մայնինգը պահանջում է պատասխանատու մոտեցում, իսկ որ ամենագլխավորն է` խոշոր ներդրումներ
18:16
23 Մայիսի 2022
Հայաստանում անցկացվել է Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովը
Համաժողովը հրաշալի հնարավորություն էր մեկ հարկի տակ հավաքելու մասնագիտական հանրությանն ու բիզնես շրջանակներին՝ քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձանագրելու ձեռքբերումներն ու նախանշելու հետագա զարգացման ուղիները
11:16
16 Մայիսի 2022
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում
Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, այն թույլ կտա ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում