414.38
6.73
406.61
+20
Եղանակը Երևանում
Հայ

Սթեյբլքոյնների ստեյքինգ. ինչպե՞ս կրիպտոբորսաները կարող են մրցել ավանդական բանկերի հետ

10:00
21 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Տասնամյակից էլ քիչ ժամանակահատվածում կրիպտոբորսաները սրընթաց կերպով անցան այն ճանապարհը, որը սովորական բորսաներն անցել են տասնամյակներ և նույնիսկ ավել: Այսօր Bybit-ը և այլ հարթակներ իրենց հաճախորդներին ներկայացնում են ներդրումների և կրիպտոակտիվներով գումար վաստակելու այլ մեխանիզմների լայն հասանելիությունը և դարձել են ավանդական բորսաների իսկական մրցակիցներ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սովորական քաղաքացիների համար ավանդական բորսաները դժվար հասանելի են:

Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ կրիպտոբորսաները մտադիր չեն տեղում կանգնել և մշտապես ընդլայնում են իրենց հաճախորդներին ներկայացվող առաջարկները: Մասնավորապես, նմանատիպ գործիքներից է կրիպտոարժույթի ստեյքինգը: Ստեյքինգը կրիպտոարժույթների մայնինգի այլընտրանքն է և աշխատում է Proof of Stake (PoS) ալգորիթմը կիրառող ցանցերում: Բազմաթիվ խոշոր կրիպտոնախագծեր, օրինակ՝ Cardano-ն, Tezos-ը, Solana-ն, TRON-ն օգտագործում են PoS ալգորիթմը: Ավելին, այդ ալգորիթմին է պատրաստվում անցնել կապիտալիզացիայի մակարդակով աշխարհում երկրորդ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը:

Ստեյքինգի էությունն այն է, որ օգտատերերը մետաղադրամները պահում են PoS ալգորիթմում և ապահովում են բլոկչեյնի աշխատունակությունը՝ ստանալով պարգևատրում դրա դիմաց: Այդկերպ ստեյքինգը թույլ է տալիս Bybit-ի օգտատերերին ստանալ պասիվ եկամուտ ընտրված կրիպտոարժույթով, եթե վերջինս աշխատում է PoS ալգորիթմով: Ստացվում է, որ իր տրամաբանությամբ ստեյքինգն ավանդական բանկային ավանդների կրիպտոայլընտրանքն է և թույլ է տաիս ավելացնել կապիտալն առանց լուրջ ռիսկերի:

Չնայած, որ այլ կրիպտոներդրումների համեմատ՝ ստեյքինգը նախատեսում է ավելի քիչ ռիսկեր, այդուհանդերձ, կրիպտոարժույթների շուկայում առկա ընդհաանուր բարձր փոփոխականությունը նման մեխանիզմն առաջին հայացքից դարձնում է պակաս գրավիչ, քան բանկային ավանդը: Այո, մեկ ամսում կրիպտոարժույթի բարձր արժեքի դեպքում կարելի է վաստակել շատ ավելի մեծ գումար, քան բանկային ավանդի դեպքում: Իսկ եթե շուկան սկսի անկում ապրե՞լ: Այդ ժամանակ եկամուտները կտրուկ կնվազեն: Դա մի իրավիճակ է, երբ, օրինակ, շատերը խոսում են «արջի շուկայի» ժամանակահատվածի մասին: «Արջի շուկան» պարզ բառերով այս կամ այն ընկերության բաժնետոմսերի փոխարժեքի նվազման երկարատև ժամանակահատվածն է:

Ի՞նչ անել նման դեպքում, չէ՞ որ կրիպտոարժույթների եկամտաբերությունը կարող է օրեցօր նվազել: Նման իրավիճակում Bybit-ն առաջարկում է USDC սթեյբլքոյնի ստեյքինգ: USDC-ն ստեյբլքոյն է՝ բաց կոդով՝ սմարթ-պայմանագրերի հիման վրա, որը փոխկապակցված է ԱՄՆ դոլարի արժեքին 1:1 հարաբերակցությամբ: Ֆիքսված արժեքի շնորհիվ՝ USDC-ին թույլ է տալիս թրեյդերներին անվտանգ զբաղեցնել փոփոխական կրիպոարժույթներով դիրքեր և դուրս գալ դրանցից: Առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր USDC-ի հիմքում 1 ԱՄՆ դոլարն է կամ հավասարազոր իրական արժեքով ակտիվ, որը պահվում է ԱՄՆ-ի կողմից կարգավորվող ֆինանսական կազմակերպությունների հաշիվներում:

Այսինքն առաջարկելով սթեյբլքոյնների ստեյքինգ՝ Bybit-ը պաշտպանում է իր հաճախորդներին փոփոխականությունից և արջային թրենդից: Ի դեպ, Bybit-ն ավելացրել է USDC-ի ստեյքինգի տարեկան եկամտաբերության տոկոսադրույքը, որպեսզի հաճախորդները կարողանան ավելացնել հաշվեկշիռը նույնիսկ «արջի շուկայում»: Այժմ USDC-ի ստեյքինգի համար Ճկուն կուտակումների հարթակում օգտատերը կարող է ստանալ 5.5% տարեկան եկամտաբերություն և դրա համար բավարար է ստեյքինգում ավելացնել սկսած 50 USDC-ից: Ստեյքինգից կարելի է ակտիվները հանել ցանկացած պահի:

Այսպիսով, USDC-ի ստեյքինգում Bybit-ի առաջարկն ուղղակիորեն մրցում է բանկերի արժութային ավանդներրի հետ կապված առաջարկների հետ, այն նաև պաշտպանում է շուկայի փոփոխականությունից՝ միաժամանակ ներկայացնելով տոկոսների ավելի ձեռնտու առաջարկներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
06 Օգոստոսի 2022
Ինչպե՞ս է Հայաստանը վերապրելու համաշխարհային պարենային ճգնաժամը
Աշխարհաքաղաքական ճգնաժամը, ինչպես նաև արտակարգ շոգը և ջրհեղեղները հանգեցրել են համաշխարհային պարենային խնդիրների ընդլայնմանը
22:57
05 Օգոստոսի 2022
ԵԱԶԲ-ն Հայաստանում կֆինանսավորի 100մլն դոլարի երեք նոր նախագիծ
ԵԱԶԲ-ն Հայաստանում կֆինանսավորի 100մլն դոլարի երեք նոր նախագիծ
13:25
27 Հուլիսի 2022
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվները զգալիորեն ավելացրել են վճարումները պետբյուջե
2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մաս կազմող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարկային մուտքերը պետական բյուջե կազմել է 104,7 մլրդ դրամ
10:15
27 Հուլիսի 2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա. ԱԳՆ
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա
12:40
20 Հուլիսի 2022
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում
22:00
10 Հուլիսի 2022
ԱՄՆ ֆիննախը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են տեղափոխվել ՌԴ և Բելառուս
16:07
06 Հուլիսի 2022
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով (ՖՈՏՈ)
Ո՞ր մթերքն է ամենից շատ թանկացել հունիսին տարեկան կտրվածքով. ՖՈՏՈ
19:37
04 Հուլիսի 2022
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում` Հայաստան
13:58
30 Հունիսի 2022
ԱՄՆ–ն Հայաստանին կտրամադրի 120մլն դոլարի դրամաշնորհ
ԱՄՆ–ն Հայաստանին կտրամադրի 120մլն դոլարի դրամաշնորհ
10:00
28 Հունիսի 2022
«Արջի շուկա». կրիպտոակտիվների վաճառք կամ գնումների ճիշտ ժամանակն է
«Կրիպտոարժույթի արջի շուկան» ժամանակահատված է, երբ բիթքոյնի նման խոշորագույն կրիպտոակտիվների արժեքը, նախկին առավելագույն ցուցանիշների համեմատ, նվազում է 20 և ավել տոկոսով և ֆիքսվում այդ մակարդակում վախի և վատատեսության պատճառով
21:24
22 Հունիսի 2022
Ամերիաբանկն ակտիվորեն աշխատում է Հայաստանում բիզնեսի թվայնացման ուղղությամբ
Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը բիզնեսում և Հայաստանում՝ ընդհանուր առմամբ ակտիվորեն աշխատելով այդ ուղղությամբ
12:37
22 Հունիսի 2022
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ
Վարույթ է հարուցվել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ