420.39
4.19
395.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ

10:00
13 Մարտի 2024

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Միջոցների ներդրումը պատասխանատու քայլ է, որն ազդում է ներկայի և ապագայի վրա։ Ակնհայտ է, որ ոչ ոք չի ցանկանում սխալվել և կապիտալ կորցնել։ Հաճախ, սակայն, ողջամիտ վախերը փոխարինվում են նախապաշարմունքներով։ Դա հատկապես լավ է երևում այն ​​ոլորտներում, որոնք մարդկանց մեծ մասը դժվար է համադրում սեփական կյանքի հետ:

Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ։

1․ Ներդրումը նման է ռուլետկա խաղալուն

Շատերը, ոչ առանց զանգվածային մշակույթի ազդեցության, այդպես են պատկերացնում շուկայում աշխատելու գործընթացը՝ մասնակիցներն ակնթարթային գործարքներ են կատարում՝ արձագանքելով եկամտաբեր ակտիվների աճին և հույսը դնելով հաջողության վրա։

Իսկապես, արժեթղթերի առուվաճառքի նկատմամբ մոտեցումներից մեկը նախատեսում է, որ ներդրողը վաճառում և գնում է դրանք՝ կախված գների շարժից՝ որոշում ընդունելով կարճ ժամանակում, երբեմն հաշված րոպեներում։ Դա կոչվում է սպեկուլյացիա։ Տնտեսագիտության մեջ այս սահմանումը չունի բացասական երանգ՝ ի տարբերություն որոշ մարդկանց շրջանում առկա կարծրատիպերի։ Իրականում սպեկուլյացիան ներդրում կատարելու ռազմավարություններից մեկն է։ Այն բնորոշ է շուկայի փորձառու մասնակիցներին, որոնք կարող են գնահատել իրավիճակն ու պատրաստ են ռիսկի։

Բացի սպեկուլյատիվից, կան ներդրումային և դիվիդենտային մոտեցումներ։ Ներդրումայինը նախատեսում է շուկայի կողմից ներկայումս թերագնահատված, բայց խոստումնալից բաժնետոմսերի գնում, ինչից հետո պետք է սպասել, որ դրանք շահութաբեր դառնան վաճառքի համար: Դիվիդենտային մոտեցումը նախատեսում է արժեթղթերի գնում, որոնք ապահովված են ընկերության շահույթից (դիվիդենտներից) կանոնավոր վճարներով։ Իսկ եթե դուք ցանկանում եք ստանալ բարձր եկամուտ երկարաժամկետ հեռանկարում, օրինակ՝ երեխաների կրթության համար, կարելի է գնել շատ խոշոր ընկերությունների բաժնետոմսեր։ Դրանց գինն առաջ կանցնի գնաճից և կբերի բարձր շահույթ երկար ժամանակ հետո։

Դուք ընտրում եք ռազմավարություն՝ հաշվի առնելով սեփական հնարավորությունները, խնդիրներն ու ռիսկի նկատմամբ վերաբերմունքը։ Պետք է նաև հասկանալ, որ բաժնետոմսերի առևտուրը ներդրում կատարելու միակ միջոցը չէ։ Օրինակ, եթե դուք ուզում եք միջոցներ խնայել, ապա կարող եք ընտրել կանխատեսելի եկամտաբերությամբ ակտիվներ՝ դեպոզիտներ և պարտատոմսեր։

фридом 5 тезисов об инвестировании (4).jpg

2․ Դուք հաստատ միջոցներ կկորցնեք խարդախների պատճառով

Ցավոք, կյանքի ցանկացած ոլորտում մարդը կարող է հանդիպել խարդախների, և ներդրումը բացառություն չէ։ Ֆինանսական շուկայում գումար վաստակելու գաղափարը մերժող մարդիկ հաճախ նշում են այն մարդկանց բացասական փորձը, ով միջոցներ է կորցրել՝ վստահելով անբարեխիղճ ընկերությունների։

Իրականում ներդրում կատարելիս դուք փոխգործակցելու եք միջնորդների հետ, և մեծ մասամբ նրանց ընտրությունից է կախված լինելու գործարքների հաջողությունն ու անվտանգությունը։ Ներդրողն ինքնուրույն է փնտրում ընկերություններ, որտեղ բացում է բորսայում առուվաճառքի համար անհրաժեշտ բրոքերային հաշիվը։ Այս գործընթացի հիմքում ոչ թե պատահականությունն է, այլ գիտակցված պատրաստվածությունը։

Հուսալի բրոքեր ընտրելու համար պետք է հաշվի առնել մի շարք չափորոշիչներ․

– գործող լիցենզիայի առկայություն։ Դա հրապարակային տեղեկատվություն է, որը ընկերությունները սովորաբար հրապարակում են իրենց պաշտոնական կայքում։ Լիցենզիայում նշված է, թե ում կողմից է այն տրված, օրինակ՝ Կենտրոնական բանկի։ Դա նշանակում է, որ պետք է բացել ԿԲ կայքն ու ստուգել՝ արդյոք այնտեղ կա տեղեկություն ձեր պոտենցիալ բրոքերի մասին

– ծառայությունների և ֆինանսական գործիքների բազմազանություն

– վարկանիշ

– ծառայության որակ

– սակագների թափանցիկություն

Լուրջ բրոքերները հետաքրքրված չեն, որպեսզի իրենց անունը կապվի խարդախ պատմությունների հետ, և նրանք կորցնեն վարկանիշն ու ենթարկվեն պատժամիջոցներ օրենսդիր մարմինների կողմից։ Միջնորդ ընտրելիս մի զբաղվեք ինքնախաբեությամբ՝ վստահելով կարճ ժամանակում բարձր եկամտի մասին խոստումներին։ Եվ այդ դեպքում դուք կկարողանաք պաշտպանվել խարդախներից։

фридом 5 тезисов об инвестировании (5).jpg

3․ Ներդրում կատարել կարող են միայն մասնագետները

Մարդիկ հաճախ հրաժարվում են ներդրում կատարելու գաղափարից՝ մտածելով, որ այն պրոֆեսիոնալների ոլորտ է։ Նրանք նույնիսկ չեն փորձում իմանալ գոյություն ունեցող ակտիվների մասին և պարզել, թե կոնկրետ ինչպես կարելի է գումար վաստակել։

Պատասխանեք հետևյալ հարցին՝ կոնկրետ ինչի՞ց եք վախենում։ Եթե խնդիրը գիտելիքի բացակայությունն է, բայց դուք հետաքրքրված եք ներդրում կատարելու հարցով, սկզբում փորձեք հասկանալ հիմնարար սկզբունքները։ Տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն դասագրքերում և տեղեկատուներում, այլև ավելի «հարմարավետ» ձևաչափերում (սոցցանցեր, ալիքներ, ամսագրեր)։

Դիմեք բրոքերային ծառայություններ մատուցող ընկերության։ Մենեջերները մանրամասն կպատմեն բոլոր ֆինանսական պրոդուկտների և ներդրում կատարելու ձևերի մասին, կբացատրեն՝ ինչպես հաշիվ բացել և կատարել գործարքներ հավելվածների և կայքերի միջոցով։ Ամենայն հավանականությամբ ձեզ կառաջարկեն արդեն բալանսավորված պորտֆելի տարբերակ կամ մասնագետ, որը կհետևի ակտիվների օպտիմալացմանը։

Դիտարկեք փոխադարձ ֆոնդերը՝ որպես ներդրումային տարբերակ: Դրանք նախագծված են այնպես, որ կառավարող ընկերություններն ընտրում և տնօրինում են ֆինանսական գործիքները։

Գործարքի արդյունավետությունն առաջին հերթին հիմնված է այն բանի հստակ գիտակցման վրա, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ միջոցների ընտրության՝ հուսալի բրոքեր, ռազմավարություն, հարթակ (ֆոնդային բորսա, արժութային շուկա և այլն)։

фридом 5 тезисов об инвестировании (6).jpg

4․ Ֆինանսական շուկա․ ոչ թափանցիկ մեխանիզմների կուտակում

Մարդիկ հաճախ շփոթում են բորսայական և արտաբորսայական շուկաների հասկացությունը, չեն տարբերում բորսաներն՝ ըստ իրենց տիպերի։ Ինչ-որ չկարգավորված հարթակի պատկերը, որտեղ «բոլորն առևտուր են անում ամեն ինչով», բնականաբար, վստահություն չի ներշնչում: Ներդրումներ կատարելու որոշման համար պետք է հստակ հասկանալ, թե որտեղ, ինչպես և ինչու եք միջոցներ ներդնում: Շուկայի կառուցվածքն ու գործիքները հասկանալուց հետո միայն կարելի է պարզել պոտենցիալ շահույթն ու ռիսկերը կոնկրետ դեպքերում։

Սկզբում պետք է առանձնացնել բորսայական և արտաբորսայական շուկաների հասկացությունները։

Բորսայական շուկան կազմակերպված առևտրային հարթակ է։ Դրա հասանելիությունը ստանում են միայն կարգավորչի կողմից լիցենզիա ստացած ընկերությունները։ Բորսան սահմանում է բոլոր մասնակիցների համար միասնական կանոններ, ձևավորում է ակտիվների գինը՝ պահանջարկի և առաջարկի հիման վրա, ստեղծում է գործարքներ կատարելու պայմաններ, գրանցում է գործարքներ և պաշտպանում ներդրողների իրավունքները։ Ներդրողները զբաղվում են ակտիվների առուվաճառքով լիցենզավորված բրոքերական ընկերությունների միջոցով, որոնք բացում են հաշիվ և տրամադրում տեխնիկական հնարավորություններ։

Արտաբորսայական շուկան ապակենտրոն հարթակ է, որտեղ չկան սահմանված կանոններ և խիստ պահանջներ մասնակիցների նկատմամբ։ Այստեղ զբաղվում են ոչ խոշոր ընկերությունների արժեթղթերի առուվաճառքով կամ այնպիսի ընկերությունների, որոնք չեն հրապարակում հաշվետվություններ։ Նրանք ներկայացված են հիմնական շուկայում։ Արտաբորսայական հարթակների համար բնորոշ է ցածր շրջանառությունը, այդ պատճառով այնտեղ ավելի բարդ է վաճառել և գնել ակտիվներ շահավետ գնով։ Կանոնակարգի և կենտրոնացված վերահսկողության բացակայության պատճառով աճում է այն բանի ռիսկը, որ գործարքը չի կատարվի կամ չի լինի անվտանգ։

Արտաբորսայական շուկայի առավելությունը ներկայացված գործիքների լայն ընտրությունն է։ Մեծ փորձ և գիտելիք ունեցող մարդիկ կարող են արդյունավետորեն օգտվել հարթակի առանձնահատկություններից։ Իսկ սկսնակ ներդրողներն ավելի լավ է դիմեն կանոնակարգվող շուկա։

Կախված նրանից, թե ինչ ֆինանսական գործիքներ են վաճառվում և գնվում բորսայական հարթակներում, տարբերում են բորսաների մի քանի տեսակներ:

Այսպես, ֆոնդային բորսաներում զբաղվում են բաժնետոմսերի և պարտատոմսերի առուվաճառքով։ Ապրանքային բորսաներում հիմնական ակտիվն իրական ապրանքներն են, օրինակ՝ թանկարժեք մետաղները։ Արժույթի և կրիպտոարժույթի առուվաճառքի համար ևս կան առանձին հարթակներ։ Կողմնորոշվելով ռազմավարության և գործիքների հարցում՝ ներդրողը կարող է ընտրել համապատասխան հարթակ։

фридом 5 тезисов об инвестировании (1).jpg

5․ Ներդրումը պահանջում է մեծ գումարներ

Ներդրումներ սկսելու համար մեծ սկզբնական կապիտալ չի պահանջվում։ Շատ բրոքերներ առաջին ավանդի համար ստորին շեմ չեն սահմանում։ Դուք կարող եք սկզբնական փուլում ներդնել փոքր գումարներ՝ այս ոլորտում փորձ ձեռք բերելու համար՝ չվախենալով բախվել լուրջ կորուստների հետ: Սա թույլ կտա հասկանալ, թե որ ասպեկտներն են առաջացնում ամենամեծ դժվարությունները, ինչ գիտելիքներ և ռեսուրսներ են բացակայում, և որքան հարմար է աշխատել ընտրված բրոքերի և նրա առաջարկած ծառայությունների հետ:

Փորձեք ռիսկի տարբեր աստիճանների հետ կապված մի քանի գործիքներ։ Հայաստանում պետական պարտատոմսերի ամենացածր անվանական արժեքը չի գերազանցում 10 հազար դրամը։ Նման ներդրումը շատերին է հասանելի և արդյունքում երաշխավորում է շահույթ, որը, համենայն դեպս, բավարար է արդյունավետ խնայողությունների համար։ Բացի այդ, պետական պարտատոմսերով և բորսայում ցուցակում անցած ընկերությունների պարտքային թղթերով եկամուտը չի հարկվում։ Սա գործիքի առավելությունն է ավանդների նկատմամբ

Հիշեցնենք, որ դեպոզիտներով եկամուտը Հայաստանում հարկվում է 10% հարկով։ Կարելի է նաև փոքր գումարով գնել խոշոր և հուսալի ընկերությունների բաժնետոմսեր։ Նման թողարկողները գրեթե չեն պարունակումսնանկության ռիսկ, նրանց արժեթղթերը շուկայում հեշտ է գնել և վաճառել, իսկ ակտիվի անկայունությունը, այսինքն՝ գների տատանումները, ընդհանուր առմամբ ավելի ցածր է: Ելնելով թողարկողի մասշտաբներից և գծային զարգացումից՝ չպետք է ակնկալեք բաժնետոմսերի զգալի աճ, բայց դուք կստանաք կայուն դիվիդենտներ և ներդրումային փորձ։

фридом 5 тезисов об инвестировании (2).jpg

Եզրակացություն

Ներդրումների մասին մի քանի «միֆերի» օրինակով կարելի է հասկանալ, որ նման դատողությունները հաճախ վերաբերում են խեղաթյուրված կամ հնացած տեղեկատվությանը: Չի կարելի բացառել, որ դրանց հիմքում կա ճշմարտություն։ Իրոք, կան տարբեր ռիսկեր, ինչպիսիք են խարդախությունը կամ ընկերությունների սնանկացումը: Սակայն «սարսափ պատմությունների» էֆեկտը վառ վերնագրի մեջ է, որն արագորեն տարածվում և տեղավորվում է մարդկանց գիտակցության մեջ։

Ներդրում կատարելու հաջողությունը կախված է ձեր սեփական քայլերից, վերլուծելու և լավագույն տարբերակները փնտրելու պատրաստակամությունից։

Նյութը պատրաստվել է ԱՌԿԱ, «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» գործակալության և Freedom Broker Armenia–ի «Ֆինանսական ինքնակրթման տարի» համատեղ նախագծի շրջանակում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը