424.11
4.26
393.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երեխաները և փողը. ինչպես սովորեցնել երեխաներին կառավարել ֆինանսները

11:43
03 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. Բոլոր ծնողներն, անխոս, երազում են, որպեսզի իրենց երեխաները դառնան այնքան հաջողակ, որքան օրինակ Իլոն Մասկն է կամ Բիլ Գեյթսը։ Եվ դրա համար նրանք անում են իրենցից կախված ամեն ինչ, առաջին հերթին` ձգտում են, որպեսզի իրենց երեխան ստանա լավ կրթություն։

Բացի այդ, ծնողները ձգտում են երեխաների մեջ սերմանել օգտակար հմտություններ, օրինակ` գրագետ տնօրինել գումարը, ձևավորել սեփական բյուջեն և կառավարել այն։ Ժամանակի ընթացքում խնդիրները բարդանում են, և երիտասարդները բախվում են ֆինանսների աշխարհի իրականության հետ` սովորելով խուսափել բազմաթիվ սխալներից։ Եթե երեխան վաղ տարիքից կարողանա գնահատել և կանխատեսել սեփական ծախսերը, ապա մեծ տարիքում այդ ամենի շնորհիվ նա կկարողանա ոչ միայն չկորցնել, այլև բազմապատկել սեփական միջոցները։ Եվ որքան շուտ երեխան սկսի գրագետ տնօրինել սեփական գումարը, այնքան ավելի հեշտ կլինի նրան մեծահասակ ժամանակ։ Եվ դրա համար երեխային անհրաժեշտ է ծնողների օգնությունը։

 Երեխաների հետ խոսեք ֆինանսների, ընտանեկան բյուջեի մասին

 1 кошелек Дети и деньги

Փոքրիկ երեխաների ախորժակն անսպառ է։ Նրանք միշտ ուզում են, որպեսզի իրենց ծնողները գնեն նոր խաղալիք կամ քաղցրավենիք։ Սակայն ծնողները երբեմն ստիպված են մերժել իրենց երեխաներին, ինչին փոքրիկները հաճախ շատ բուռն են արձագանքում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է երեխաների հետ խոսել ֆինանսների, ընտանեկան բյուջեի մասին։ Դուք կարող եք բացատրել երեխային, թե որտեղ եք գումար ստանում, ինչպես են այն վաստակում և ինչու այս ամիս դուք չեք կարող գնել խաղալիք։ Դա կսովորեցնի երեխաներին պլանավորել սեփական ծախսերը։ Իհարկե, միաժամանակ պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ և նշել աշխատավարձի չափը, սակայն կարող եք երեխաներին պատմել այն մասին, թե ինչպես եք գումար վաստակում և ինչի վրա եք ծախսում։ Ավելին, երեխաներին պետք է ներգրավել բյուջեի քննարկմանը։ Օրինակ, խանութ գնալիս նրան կարելի է ասել, թե որքան գումար ունեք, ինչ պետք է գնեք այդ գումարով, որքան կմնա գնումներից հետո։

 Գրպանի ծախսեր

 2 кошелек Дети и деньги

Եթե երեխան արդեն կարողանում է հաշվել, ապա նրան կարելի է տալ գրպանի գումար։ Երեխաները փողերի միջոցով շատ հեշտ են սովորում հաշվել, դա նրանք յուրացնում են ավելի լավ, քան մաթեմատիկական խնդիրները։ Եթե երեխային ասեք, որ նրան ամեն օր տալու եք 100 դրամ, ապա նա ավելի արագ կհաշվի, որ շաբաթվա ընթացքում կունենա 700 դրամ, քան եթե 7–ը բազմապատկեք 100–ով։ Ավելին, երեխան միանգամից կսկսի պլանավորել, թե ինչ կարող է առնել այդ գումարով։ Եվ այստեղ պետք է բացատրել, որ այսօր ստացված 100 դրամով նա կարող է գնել մաստակ, բայց կարող է նաև ոչինչ չգնել և մեկ շաբաթում կուտակած գումարով գնել գնդակ կամ կոնստրուկտոր, որի մասին երկար ժամանակ երազել է։ Մեկ անգամ փորձելով` երեխան կհասկանա, որ անհրաժեշտլ է պլանավորել ծախսերն ու կատարել խնայողություններ։ Եթե երեխան ինքնուրույն դժվարանում է, ապա օգնեք նրան` կազմելով պարզ աղյուսակ (որքան գումար է նա ստացել և որքան ծախսել), որը կարելի է ամփոփել շաբաթը մեկ անգամ։ Այդ կերպ կարելի է երեխային սովորեցնել պլանավորել սեփական ծախսերը։

 Սեփական եկամուտ

 3 кошелек Дети и деньги

Շատ կարևոր է սովորեցնել երեխաներին գումար վաստակել, այլ ոչ թե պարզապես ծնողներից ստանալ որոշակի գումար։ Սակայն սա արդեն մի փոքր ավելի մեծ երեխաների համար է։ Գումար վաստակելու միջոցները տարբեր են` գնալ գնումների, զբոսնել հարևանի շան հետ։ Ցանկալի չէ երեխային գումար տալ տնային պարտականությունների կատարման համար, քանի որ դա հենց նրա պարտականությունն է, այլ ոչ թե գումար վաստակելու միջոց։ Մտածեք, թե ինչով կարող է զբաղվել երեխան, որպեսզի ստանա հաճույք և միաժամանակ գումար վաստակի։ Եթե երեխան պատրաստում է գեղեցիկ իրեր, ապա կարելի է անգամ կազմակերպել տնային աճուրդ և նրան առաջարկել «խաղ»` ապրանքի մարկետինգային շնորհանդես, սակայն դրա համար դուք պետք է աշխատեք երեխայի հետ և բացատրեք, թե ինչպես կարելի է այդ ամենն անել։ Փորձելով տարբերակներից մեկը և ստանալով գումար` երեխան արդեն կսկսի ինքնուրույն փնտրել գումար վաստակելու միջոցներ։ Այս դեպքում դուք պետք է պարզապես վերահսկեք, որպեսզի նա չընկնի ինչ–որ ծայրահեղությունների մեջ կամ չկատարի ապօրինի գործողություններ։

 Սխալի իրավունք

 4 кошелек Дети и деньги

Ուսուցման ոչ մի գործընթաց չի լինում առանց սխալի։ Այդ պատճառով եթե երեխան սխալ է տնօրինել գումարը կամ կատարել է սխալ գնում, մի բարկացեք նրա վրա և մի քննադատեք, այլապես կստանաք հակառակ արդյունք։ Պետք է պարզապես բացատրել։ Եվ կարևորը` հիշեք, որ այս դեպքում փորձը շատ ավելի կարևոր է, քան գումարը, և պետք չէ երեխայի մեջ սերմանել ավելորդ վախեր։ Օրինակ եթե երեխան իր համար գնել է էժան ականջակալներ և դրանք փչացել են հաջորդ իսկ օրը, պետք չէ բարկանալ անօգուտ գնման համար, քանի որ երեխան առանց այդ էլ վշտացած է, որ հավաքած գումարը զուր վատնել է։ Կարեկցեք նրան և բացատրեք, որ ավելի լավ է հաջորդ անգամ խնայել ավելի շատ գումար և գնել որակյալ ապրանք, քան ամեն անգամ ծախսել քիչ, սակայն իզուր։ Թող երեխան մեկ կամ երկու հազար դրամ ծախսի, բայց ձեռք բերի կարևոր փորձ, որն ապագայում թույլ կտա նրան տնտեսել շատ ավելի լուրջ գումարներ։

 Երկարաժամկետ պլանավորում

 5 кошелек Дети и деньги

Երբ երեխան մի փոքր մեծանա և արդեն սկսի մտածել մասնագիտություն ընտրելու մասին, հարկավոր է լուրջ խոսել նրա ընտրած մասնագիտության պլանների, գումար վաստակելու հնարավորությունների, այդ մասնագիտությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ գիտելիքների մասին։ Պետք է երեխային բացատրել, որ նորեկի և փորձառու մասնագետների աշխատավարձերը տարբերվում են, անհրաժեշտ գիտելիք ստանալու համար հարկավոր է վճարել։ Այս կապակցությամբ շատ կարևոր է բացատրել երեխային «անվտանգությանբ բարձիկի» նշանակության մասին, այսինքն պետք է երեխայի հետ խոսել ավելի վաղ կուտակված խնայողությունների մասին, որոնց հաշվին նա կկարողանա կատարել տարբեր շտապ ծախսեր և անգամ կուտակել ուսման համար։

 Մի քանի խորհուրդ ծնողներին

 6 кошелек Дети и деньги

Ուզո՞ւմ եք, որպեսզի ձեր երեխաները լինեն ֆինանսապես կրթված, նախաձեռնող և հաջողակ, փորձեք չկատարել սխալներ։ Օրինակ, պետք չէ երեխային գնել այն ամենն, ինչ նա ուզում է, ինչպես նաև գնել ամենաէժան ապրանքները։ Նման երեխան, մեծանալով, կարող է վերածվել մի մարդու, ով առանց մտածելու ամենուրեք վարկեր է վերցնում, քանի որ սովոր է բավարարել սեփական ցանկությունները` հաշվի չառնելով եկամուտների մակարդակը։ Իսկ էժան ապրանքների գնումը երեխայի մեջ ձևավորում է անվստահության զգացում։ Եվս մեկ տարածված սխալ. չտալ երեխաներին գրպանի գումար կամ նրանց մեջ սերմանել բացասական վերաբերմունք փողի նկատմամբ։ Դա հանգեցնում է երեխայի մոտ ցածր ինքնագնահատականի ձևավորման։ Բացի այդ, երեխան պետք է հասկանա, որ հարուստ մարդիկ կարողացել են մեծ գումարներ աշխատել լավ կրթության և սեփական ջանքերի շնորհիվ։ Պետք չէ երեխային գումար տալ բարձր առաջադիմության կամ տան գործերում օգնելու համար, քանի որ դրանք նրա պարտականություններն են։ Սակայն ծնողների տարածված սխալներից է լիարժեք վերահսկողությունը երեխայի ծախսերի նկատմամբ։ Վերահսկողություն, իհարկե, անհրաժեշտ է, սակայն չափավոր, որպեսզի երեխան սովորի ինքնուրույն կառավարել ֆինանսները` թեկուզ կատարելով մի քանի սխալներ։ Եթե երեխան ցանկություն է հայտնել ինքնուրույն գումար վաստակել, մի արգելեք, միայն մի պայմանով, որ դա չի հակասի օրենքին կամ բարոյական սկզբունքներին։

 Եվ ամենակարևորը հիշեք, որ ծնողների խնդիրն է երեխային սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել գումարի հետ, ինչպես վաստակել և պլանավորել սեփական բյուջեն։ Ապագայում երեխայի կողմից թույլ տված ֆինանսական սխալները մեծ մասամբ կախված են ծնողի դաստիարակությունից։

 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
27 Մարտի 2024
Թվային քարտ. ի՞նչ է դա, և որո՞նք են դրա առավելությունները
Էլեկտրոնային քարտերը դարձել են տարածված բանկային պրոդուկտներից մեկը: Դրանք կոչվում են վիրտուալ և թվային քարտեր: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզել է, թե արդյոք դրանց միջև տարբերություն կա, թե ոչ, ինչպես օգտվել էլեկտրոնային քարտից և երբ կարող է օգտակար լինել նման ծառայությունը
10:45
14 Մարտի 2024
Ապահով «դրամապանակ» բանկում, վճարային քարտ և մոբայլ բանկինգ
Բանկային հաշիվ բացելու և քարտ ստանալու ցանկությունը միանգամայն բնական է, քանի որ դա թույլ է տալիս պահել գումար, փոխանցել աշխատավարձ և անկանխիկ օգտվել սեփական միջոցներից
10:02
26 Փետրվարի 2024
Առցանց բիզնեսի 9 գաղափար
Ներկայացնում ենք առցանց գումար վաստակելու 9 տարբերակ՝ կախված նախասիրություններից ու հնարավորություններից
10:25
13 Փետրվարի 2024
Թոփ 7 գրքեր, որոնք կօգնեն հարստանալ
Ներկայացնում ենք ֆինանսական կրթվածության մասին 7 լավագույն գրքերը, որոնք կօգնեն խելամիտ ծախսեր կատարել և հարստանալ
10:09
25 Հունվարի 2024
Ի՞նչ անել, եթե սխալվել եք գումար փոխանցելիս
Դուք սխալմամբ գումար եք փոխանցել ուրիշին կամ ձեր հաշվին միջոցներ են ստացվել անհայտ ուղարկողից:  «Նովոստի-Արմենիա»-ն ձեզ կպատմի, թե ինչ անել նման իրավիճակում Հայաստանում գործող օրենսդրության շրջանակում
11:22
11 Հունվարի 2024
ԿԲ–ն զգուշացնում է քաղաքացիներին․ Հայաստանում գործում են անօրինական ներդրումային ընկերություններ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ոչ լիցենզավորված ընկերությունների ցանկ, որոնք անօրինական կերպով գումարներ են ներգրավում բնակչությունից
10:15
25 Դեկտեմբերի 2023
2024թ․–ի ֆինանսական հորոսկոպ․ կենդանակերպի որ նշաններին է սպասվում մեծ եկամուտ ու հարստություն
Ինչպիսի՞ն կլինի 2024 թվականը ֆինանսապես և ի՞նչ է պատրաստում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
10:15
14 Դեկտեմբերի 2023
Ի՞նչ է Kakebo–ն կամ ինչպե՞ս «մինուսից» հասնել «պլյուսի»
Kakebo ճապոներեն նշանակում է «տնային հաշվապահական գիրք»: Մեթոդի գաղափարը շատ պարզ է և արդյունավետ
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
12:12
15 Նոյեմբերի 2023
ԿԲ–ն տեղեկացնում է բնակչությանը ՀՀ–ում անօրինական գործող Citi Bike ընկերության մասին
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին
10:48
14 Նոյեմբերի 2023
4 միֆ ներդրումների մասին, որոնք խանգարում են հարստանալ
Ներկայացնում ենք չորս ամենատարածված միֆերը ներդրումների մասին, որոնք Apricot Capital ընկերությունը պարզաբանել է «Ֆինանսական ներդրումներ․ ի՞նչ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ» մեդիա դասընթացի ժամանակ
10:45
27 Հոկտեմբերի 2023
Հինգ պրակտիկ խորհուրդ՝ Քոլին Հարմոնից․ ինչպե՞ս զրոյից բիզնես սկսել և հասնել հաջողության
«Ինչ գիտեմ սրճարանի աշխատանքի մասին» իր հեղինակած գրքում Հարմոնը, ով Իռլանդիայի Բարիստայի առաջնության քառակի հաղթող է, ներկայացնում է պրակտիկ խորհուրդներ սկսնակ ձեռներեցներիn և մանրամասն անդրադառնում է իր պատկերացումներին՝ որպես մարդ, ով սկսել է զրոյից և հաջողության է հասել