ԽԱՂ. ծնունդդ շնորհավոր, հայկական դրամ
22.11.2018,
10:30
Հայաստանում այսօր` նոյեմբերի 22–ին, նշվում է հայկական դրամի և բանկային աշխատակցի օրը։ Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է անակնկալ մատուցել իր ընթերցողներին` առաջարկելով հետաքրքրաշարժ խաղ` «Ծնունդդ շնորհավոր, հայկական դրամ»։ Խաղի նպատակն է զարգացնել ձեր տեսողական հիշողությունը, կողմնորոշվելու և արագ արձագանքելու կարողությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այսօր` նոյեմբերի 22–ին, նշվում է հայկական դրամի և բանկային աշխատակցի օրը։ Ամսաթիվը պատահական չի ընտրված, չէ՞ որ 1993 թ.–ի նոյեմբերի 22–ին Հայաստանում շրջանառվության մեջ դրվեց ազգային արժույթը` հայկական դրամը։
Այս կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է անակնկալ մատուցել իր ընթերցողներին` առաջարկելով հետաքրքրաշարժ խաղ` «Ծնունդդ շնորհավոր, հայկական դրամ»։ Խաղի նպատակն է զարգացնել ձեր տեսողական հիշողությունը, կողմնորոշվելու և արագ արձագանքելու կարողությունը։
Խաղի կանոնները.
Դաշտում ներկայացված է 18 պատուհան, որոնցից յուրաքանչյուրի հետևի մասում պատկերված է հայկական թղթադրամ կամ մետաղադրամ։ Ընդհանուր առմամբ ներկայացված է 9 զույգ, որից յուրաքանչյուրի վրա պատկերված է նույն անվանական արժեքով դրամական միավոր։ Ձեր խնդիրն է ճիշտ գտնել զույգը` բացելով 2 նույնանման պատկերներ։
1. Խաղացողը պետք է սեղմի պատուհանից մեկի վրա և մնացած փակ պատուհաններում գտնի նույն անվանական արժեքով պատուհանը։
2. Խաղացողը չի կարող միաժամանակ բացել երկուսից ավել պատուհան, հակառակ դեպքում առաջին երկուսը փակվում են։
3. Եթե խաղացողը ճիշտ է կռահել երկու պատուհանը, ապա դրանք մնում են բացված վիճակում։
Որքան քիչ պատուհանի վրա եք սեղմում խաղի ժամանակ, այնքան ավելի բարձր արդյունք եք գրանցում։
Այս խաղը կարելի է անվերջ խաղալ, թղթադրամների և մետաղադրամների տեղն անընդհատ փոխվելու է։