Ստարտափների տիպիկ սխալները և դրանցից խուսափելու եղանակները

30.06.2025, 14:00
Վերլուծել ենք ամենատարածված սխալները բիզնես սկսելիս և ներկայացրել ենք խորհուրդներ դրանցից խուսափելու համար
Ստարտափների տիպիկ սխալները և դրանցից խուսափելու եղանակները

ԵՐԵՎԱՆ, հունիսի 30․/Նովոստի-Արմենիա/․ Բացելով սեփական բիզնեսը՝սկսնակ գործարարները երազում են կայուն եկամտի, մասնագիտական ​​ազատության և նոր հնարավորությունների մասին։ Սակայն ստարտափի գործարկումը հեշտ գործ չէ։ Դա բարդ և բազմամակարդակ գործընթաց է, որտեղ սխալները գրեթե անխուսափելի են։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը վերլուծել է ամենատարածված սխալները բիզնես սկսելիս և ներկայացնում է խորհուրդներ դրանցից խուսափելու համար։

Ստարտափների առանցքային սխալները. ռիսկի երեք խմբեր

Գործարարների սխալները պայմանականորեն բաժանվում են երեք հիմնական կատեգորիայի՝ ֆինանսական, կադրային և կազմակերպչական։

стартап, бизнес

Ֆինանսական սխալներ

• Գերծախսեր կամ թերծախսեր

Հաճախ գործարարները կամ չափազանց շատ են ծախսում, կամ չափազանց շատ տնտեսում: Բյուջեն սկզբում, որպես կանոն, սահմանափակ է, և կարևոր է գտնել հավասարակշռություն. խուսափել ավելորդ ծախսերից, բայց միևնույն ժամանակ ներդրումներ կատարել իսկապես կարևոր ուղղություններում՝ օրինակ՝ մարքեթինգի և առցանց առաջխաղացման, այլ ոչ թե հուշանվերներ կամ թանկարժեք կահույք գնելու մեջ:

калькулятор финансы деньги страхование расчет.jpg

• Ճշգրիտ բյուջեի բացակայություն

Առանց մանրամասն ֆինանսական պլանի գործարարը կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։ Կարևոր է հաշվի առնել բոլոր ծախսային կետերը՝ հարկեր, վարձակալության վճարներ, աշխատավարձ, ապահովագրություն, կոմունալ և չնախատեսված ծախսեր։

• Փոխառված միջոցների անարդյունավետ կառավարում

Ստարտափները հաճախ սկսում են վարկեր կամ ներդրումներ ներգրավելով։ Առանց պարտքերի գրագետ կառավարման սա կարող է հանգեցնել ֆինանսական սնանկացման գործունեության արդեն առաջին ամիսներին։ 

Կադրային սխալներ

  • Անձնակազմի պատահական ընտրություն

Աշխատավարձի հարցում տնտեսումը հանգեցնում է անփորձ կամ անհամապատասխան մասնագետների ներգրավմանը: Սկզբնական փուլում թիմում գործած սխալները կարող է թանկ նստել երկարաժամկետ հեռանկարում:

Успешный бизнес

  • Անձնակազմի վերապատրաստման անտեսում

Թիմի զարգացման մեջ ներդրումներ չանելու դեպքում տուժում են արդյունավետությունը, մոտիվացիան և բիզնեսի աճի ընդհանուր դինամիկան։

  • Լիազորությունները պատվիրակելու դժկամություն

Բիզնեսի հիմնադիրը հաճախ կարծում է, որ միայն նա կարող է լուծել առանցքային խնդիրները: Այնուամենայնիվ, լիազորություններ պատվիրակելու անկարողությունը հանգեցնում է գերհոգնածության և նախագծի զարգացման դանդաղեցման: Լավ խորհրդատուն կամ մենթորը կօգնի հավասարակշռել պարտականությունները և մշակել արդյունավետ կառուցվածք:

Կազմակերպչական սխալներ

  • Բիզնես պլանի բացակայություն

Աշխատանքն առանց ռազմավարության և հստակ նպատակների զարգացումը դարձնում է քաոսային։ Բիզնես պլանն օգնում է կառուցվածքայնացնել գաղափարները, սահմանել նպատակներն ու կանխատեսել ֆինանսական և օպերացիոն ցուցանիշները։

Стартап Кошелек

  • Տեխնոլոգիաների անտեսում

Ժամանակակից թվային լուծումները թույլ են տալիս ավտոմատացնել գործընթացները, կրճատել ծախսերը և բարձրացնել արդյունավետությունը։ Ստարտափը, որը չի օգտվում այս հնարավորություններից, արագ պարտվում է իր մրցակիցներին։

  • Ժամանակի ոչ արդյունավետ կառավարում

Առաջադրանքների և առաջնահերթությունների սխալ բաշխումը նվազեցնում է արդյունավետությունը, վատթարացնում հաճախորդների սպասարկումը և խոչընդոտում մասշտաբայնացմանը։ 

Ինչպես խուսափել սխալներից․ պրակտիկ խորհուրդներ

• Ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը։ Հաճախորդների կարիքների ըմբռնումը ցանկացած բիզնեսի հիմքն է։ Միայն լսարանի վարքագիծն ու պահանջները իմանալով՝ կարող եք մշակել համապատասխան պրոդուկտ և վաճառքի ռազմավարություն։

• Մի՛ խնայեք մարքեթինգի վրա։ Նույնիսկ լավագույն ապրանքը չի վաճառվի, եթե ոչ ոք դրա մասին չիմանա։ Մարքեթինգային գրագետ ռազմավարությունը ներդրում է, այլ ոչ թե ծախս։

• Մշակեք ֆինանսական մոդել։ Հաշվի առեք բոլոր մեկնարկային (սարքավորումներ, իրավաբանական ձևակերպում, կանխավճարներ) և ընթացիկ ծախսերը (վարձավճար, հարկեր, աշխատավարձ, սպասարկում):

кошелек бизнес-план

• Ստացեք իրավաբանական աջակցություն։ Իրավաբանը կօգնի ճիշտ ձևակերպել ընկերությունը, ընտրել հարկային համակարգ, կազմել պայմանագրեր գործընկերների հետ և խուսափել իրավական ռիսկերից։

• Ներդրեք տեխնոլոգիաներ։ CRM համակարգերը, էլեկտրոնային փաստաթղթավորումը, առցանց հաշվապահությունը և այլ թվային գործիքները հնարավորություն են տալիս պարզեցնել կառավարումը և բիզնեսը դարձնել ավելի ճկուն և թափանցիկ։

Ընդհանրացում

Успешный бизнес Кошелек

Ձեռներեցությունը մի ճանապարհ է, որտեղ սխալները անխուսափելի են։ Բայց դրանցից շատերը կարելի է կանխատեսել և խուսափել։ Պատրաստվածությունը, ճկունությունը և ֆինանսների, մարդկանց և բիզնեսի կառուցվածքի նկատմամբ գրագետ մոտեցումը կայուն աճի գրավականներն են։ Այն ստարտափները, որոնք դասեր են քաղում ուրիշների փորձից, հաջողության շատ ավելի մեծ հնարավորություն ունեն։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։