Խնայողություններ. Գերմանիայի բնակիչների հոբբին կամ ինչպես են հայերը նախընտրում փող պահել

02.11.2018, 11:40
Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 31-ին նշեց Խնայողությունների համաշխարհային օրը (World saving day):
Խնայողություններ. Գերմանիայի բնակիչների հոբբին կամ ինչպես են հայերը նախընտրում փող պահել
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 31-ին նշեց Խնայողությունների համաշխարհային օրը (World saving day):

Այս գաղափարը «ծնվել է» հեռավոր 1924 թ.–ին, երբ Միլանում կայացած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի ավարտից հետո առաջարկվեց հոկտեմբերի վերջին օրը նշել որպես Խնայողությունների համաշխարհային օր։ Տարեցտարի ավելի մեծ թվով երկրներ են միանում այս նախաձեռնությանը: Օրինակ, Հայաստանը միացել է 2012 թվականից:

Այն մասին, թե ինչպես են նախընտրում միջոցներ խնայել հայերը, և ինչպես է դա կատարվում խնայողությունների տեսանկյունից ակտիվ երկրում` Գերմանիայում, պատմեցին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Կիսլերը:

Խնայողությունը հոբբի է

 - рис.1

Գերմանիայի դեսպանն ափսոսանք է հայտնում, որ շատ երկրներ այսօր Խնայողությունների օրվա փոխարեն Հելոուին են նշում, ասելով, որ իրականում սա լավ օր է` խնայողությունների մասին պատմելու համար:
«Կարող է` կոռեկտ չհնչի, բայց խնայողությունների սովորությունը կարելի է հոբբի անվանել, քանի որ հենց այսպիսի ավանդույթ է ձևավորվել Գերմանիայում պատմության ընթացքում»,- ասել է Կիսլերը:

Երկու համաշխարհային պատերազմներից հետո լրջագույն գնաճ տեղի ունեցավ, և Գերմանիայի բնակիչները կորցրին իրենց խնայողությունները, բայց դա նրանց համար ավելի շատ մի կողմ դնելու առիթ դարձավ: Այսօր աշխարհում իրավիճակն ուրիշ է, աշխարհում ավանդների տոկոսադրույքներհ բավականին ցածր են, սակայն նույնիսկ այդ պայմաններում, դիվանագետի կարծիքով, պետք է անպայման խնայել, քանի որ, չնայած ցածր տոկոսադրույքներին, անհրաժեշտ է ավելի շատ խնայել սեփական ապագայի կանխատեսման համար:

Խնայատուփ երեխայի համար

 - рис.2

Կիսլերը պատմեց իր մանկական տպավորությունների և խնայողությունների սեփական փորձի մասին, նշելով, որ Գերմանիայում կան ավանդույթներ, երբ բանկերը դպրոցականներին խնայատուփեր են նվիրում, որոնց բանալիները պահվում են բանկում:

«Ես փող էի հավաքում, և երբ տարեվերջին գնում էի բանկ` բանալի վերցնելու, պարզվում էր, որ բավականին միջոցներ ունեմ` փոքր եղբորս և քրոջս նվերներ գնելու համար: Ինձ դա շատ էր ուրախացնում, որ կարողանում էի մտերիմներին նվերներ գնել»,- ասաց Կիսլերը:
Նրա խոսքով, Գերմանիան պատրաստ է ներկայացնել իր փորձն այն մասին, թե արդյոք հնարավոր է այս մոդելը բերել Հայաստան, պատրաստ են, արդյոք, հայկական բանկերը բնակիչներին այսպիսի օժանդակություն ցուցաբերել:

Կայուն դրամ

 - рис.3

Կիսլերը միաժամանակ հայկական դրամը բավականին կայուն արժույթ է համարում և կոչ է անում ներդրումներ կատարել երկրում:

«Եթե փող ունենայի, ապա կանեի դա, բայց միջոցներս ներդրել եմ Գերմանիայում անշարժ գույքի մեջ և այս պահին ազատ ֆինանսներ չունեմ»,- ասաց դեսպանը:

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում ներդրումներ անելու լավ նախադրյալներ կան` ազգային արժույթը, այսինքն, հայկական դրամը, բավականին կայուն է, և բանկային ավանդներում ներդրվելու ռիսկերը բավականին ցածր են:

«Սրանք դրական նախադրյալներ են, այդ թվում` Հայաստանի բանկային համակարգի համար: Դրանք նաև վկայում են նաև դրանց լավ աշխատանքի և Կենտրոնական բանկի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք կարծում ենք, որ խնայողությունները միջոցների օգտագործման լավագույն մոտեցումն են, և եթե վստահություն կա բանկային համակարգի նկատմամբ, ապա իմ խորհուրդներից մեկն է` ներդրվել հայկական բանկային համակարգի ավանդներում և դեպոզիտներում»,- ասաց Կիսլերը:

Հայերը դիվերսիֆիկացնում են խնայողությունները

 - рис.4

Ինչպես նշում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, Հայաստանի բնակչությունն ակտիվ կերպով խնայողություններ է կատարում բանկերում, վերջին 10 տարիներին հայկական բանկերում խնայողությունները կայուն աճում են, միջինը, տարեկան 19 տոկոսով` հաշվի առնելով պետպարտատոմսերում ներդրումները:

Նրա խոսքով, դա վկայում է բանկերի հուսալիության և Հայաստանի ֆինանսակայն կայունության նկատմամբ բնակչության վստահության աճի մասին:

«Սակայն շատ անելիքներ կան, քանի որ վերջին հարցումները ցույց են տվել, որ բնակչության զգալի մասը դեռևս գումար է պահում «բարձի տակ», և մենք պետք է խթանենք հասարակությանը, որ նրանք ավելի ակտիվ խնայողություններ իրականացնեն և վաստակեն դրա հաշվին»,- ասաց Դարբինյանը:

Загружается новость ... "Право"

Նա նշեց, որ Հայաստանում խնայողության առավել ակտիվ տեսակը Հայաստանում դեպոզիտներն են, այդ թվում` այն պատճառով, որ երկրում զարգացած չէ կապիտալի շուկան, սակայն վերջին ժամանակներում զարգանում են պետպարտատոմսերում ներդրումները:

«Դա կապված է պետության նկատմամբ և նրա կողմից թողարկած արժեթղթերի նկատմամբ վստահության աճով, ցանկացած ներդրող փորձում է դիվերսիֆիկացնել իր ներդրումները ռիսկերը կրճատելու համար և գումար է ներդնում զանազան գործիքների մեջ»,- ասաց Դարբինյանը: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-