Խելամիտ վարկեր. Հայաստանում օրենսդրորեն կսահմանափակեն վարկային բեռը

31.01.2020, 11:01
Խելամիտ վարկեր. Հայաստանում օրենսդրորեն կսահմանափակեն վարկային բեռը
Խելամիտ վարկեր. Հայաստանում օրենսդրորեն կսահմանափակեն վարկային բեռը

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Շատ հայ փորձագետներ նշում են մեր քաղաքացիների բարձր վարկային բեռի առկայության մասին։ Տարբեր նպատակներով մեծ և փոքր վարկեր վերցնելը հայաստանցիների համար դառնում է ամենօրյա խնդիրների լուծման ավելի գրավիչ միջոց։ Ամենացավալին այն է, որ մարդիկ երբեմն նույնիսկ չեն պատկերացնում իրենց իրական ֆինանսական հնարավորությունները և այնքան վարկեր են կուտակում, որոնք, հետագայում, ի վիճակի չեն լինում վճարել, ինչի հետևանքով տուժում է նրանց վարկային պատմությունը և հենց իրենք՝ վարկառուները։ Հարցը հասել է նրան, որ Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է հանդես գալ օրենսդրական մի նախաձեռնությամբ, որը թույլ կտա սահմանափակել անհոգ քաղաքացիների չվճարված պարտքերի կուտակումը։   

ԿԲ-ն՝ պաշտպանի դերում

 - рис.1

Վարկավորման ոլորտում կարգավորման տեսանկյունից Հայաստանում արդեն վաղուց սահմանված են խաղի կանոնները և նախատեսված են սպառողի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանները, որպեսզի նա ամբողջությամբ իմանա վարկի պայմանների մասին և կարողանա որոշում կայացնել։

Շուկայի ֆինանսական դերակատարները մեղադրում են ԿԲ–ին նրանում, որ պահանջները խիստ են, իսկ սպառողի իրավունքներն ավելի շատ և ակտիվ են պաշտպանվում, քան ֆինանսական կազմակերպությունների շահերը։ Մասնավորապես, կա մի քանի կանոն, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը, ով պատրաստվում է վարկային պայմանագիր ստորագրել։ Օրինակ, վարկային պայմանագիր կնքելուց առաջ վարկառուն բանավոր և գրավոր ձևով պետք է տեղեկացվի վարկի տոկոսադրույքի, տուգանքների, ժամկետների, գումարի չափի և այլ կարևոր տեղեկությունների մասին։

Բացի այդ, նրան տրամադրվում է հիմնական պայմանների ցանկը, իսկ պայմանագիրը կնքելուց հետո՝ 7 օր պայմանագրի խզման հնարավորության համար։ Նախատեսված է նաև պարտքը ամբողջությամբ և առանց տուգանքների մարելու հնարավորություն։ Հստակ կազմված է գալիք վճարումների և ամսական քաղվածքների մասին հատուկ ծանուցումների ժամանակացույցը։ Կան նաև վեճերի լուծման մեխանիզմներ, բոլոր ֆինանսական կազմակերպություններում նախատեսված են բողոքների ընդունման, դրանց դիտարկման և լուծման պահանջներ։ Ստեղծվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը, որի փորձն ընդօրինակում են շատ երկրներում։

 Պարտքի «ոսկե կանոն» սպառողի համար

 - рис.2

 Նոր կարգավորումն ուղղված է լինելու սպառողի իրավունքների պաշտպանությանը, որի շրջանակում որոշվում է վարկի և եկամուտի միջև առավելագույն հարաբերակցության նորմը։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, մարդը կարող է դիմակայել ֆինանսական ցնցումներին, եթե նրա վարկային բեռը չի գերազանցում ամսական եկամուտի 40-60%-ը։ Հայաստանում այդ թվերը հաճախ ավելի բարձր են։

Օրինակ, ձեզ հանդիպել է շատ շահավետ առաջարկ, որից որոշել եք օգտվել բջջային հեռախոս և տարբեր կենցաղային տեխնիկա գնելու համար։ Դուք, շտապելով, վարկ եք ձևակերպել բանկում՝ հաշվի չառնելով, որ պարտքը զգալիորեն գերազանցում է ձեր ընդհանուր եկամուտը։ Դուք մոռացել եք պարտքի «ոսկե կանոնի» մասին, որի համաձայն, պարտքի չափը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամուտի 30-50%-ը։  

Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե ցուցանիշն ավելի բարձր է, ապա աճում է ֆինանսական դժվարությունների և վարկի վճարման հետ խնդիրների առաջացման հավանականությունը։ Այդ պատճառով, սպառողները պետք է ճիշտ հաշվարկեն իրենց հնարավորությունները, ինչը ոչ միշտ է պատահում։

 Վարկը կմերժվի՞

 - рис.3

 Հայաստանի Կենտրոնական բանկի մշակվող օրենսդրական փոփոխությունների էությունն է` սահմանել վարկի և եկամտի միջև առավելագույն հարաբերակցության նորմ։ Փոփոխություններն ուղղված են սպառողի իրավունքների պաշտպանությանը, քանի որ հանրապետությունում քիչ չեն դեպքերը, երբ սպառողներն ավելի շատ վարկ են վերցնում, քան կարող են վճարել և արդյունքում կանգնում են լուրջ ֆինանսական խնդիրների առջև։ Նոր կանոնները, որոնք դեռ մշակվում են, կանդրադառնան սպառողական վարկավորման բոլոր տեսակներին, այդ թվում՝ հիփոթեքին։

Նախագծով նախատեսվում է, որ սպառողը չի կարող ինքնուրույն գնահատել վճարման հավելյալ բեռը, այդ պատճառով նախատեսվում է սահմանափակել այն եկամտի նկատմամբ սահմանվող ցուցիչով։ Այդ դեպքում բանկերը կամ վարկային կազմակերպությունները չեն կարող վարկ տրամադրել, եթե սպառողի ողջ եկամուտը ծախսվելու է վարկային պարտավորությունների վճարումների վրա։ Նախատեսվում է, որ օրենքը տարածվելու է ֆինանսական գործունեության բոլոր տեսակների վրա՝ սկսած բանկերից և վարկային կազմակերպություններից մինչև «արագ» վարկերն ու առցանց վարկեր տրամադրող հարթակները։

 Վարկային տիպեր

 - рис.4

Կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` սպառողներին անհիմն վարկերից զերծ պահելու, ինչպես նաև նրանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար։ Օրինակ, դպրոցներում գործում է կրթական ծրագիր, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆինանսական հիմունքները պետք է սովորել հենց դպրոցական նստարանից, մշակվում են նաև նոր մոտեցումներ։

Ֆինանսական գրագիտությունը, արդյունքի տեսանկյունից, բարդ, ծախսատար և երկարատև գործընթաց է, այն նախատեսում է վարկային փոփոխություն։ Հենց այդ պատճառով ԿԲ-ն, համագործակցելով Հարվարդի մասնագետների հետ, մտադիր է ստեղծել Հայաստանի քաղաքացիների վարկային տիպեր՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ավելի թիրախային քաղաքականություն իրականացնելու համար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-