Ինչպե՞ս ճիշտ օգտվել բանկոմատից
04.05.2017,
12:15
Բանկոմատներն ու վճարային քարտերը կայուն տեղ են զբաղեցնում մեր կյանքում, և, կարծես, սովորական երևույթ են դարձել։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բանկոմատներն ու վճարային քարտերը կայուն տեղ են զբաղեցնում մեր կյանքում, և, կարծես, սովորական են դարձել։ Համարվում է, որ բանկոմատներից օգտվելու հարցում դժվարություններ են կրում միայն տարեց մարդիկ։ Բայց դա բոլորովին այդպես չէ։ Ցավոք, մինչ օրս քիչ են ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր անվստահությամբ և զգուշությամբ են վերաբերվում բանկոմատներին։ Ոմանք գնում են գումար կանխիկացնելու ավելի փորձառու գործընկերների կամ ընկերների հետ։ Ոմանք այնքան են վախենում բանկոմատի հետ գործ ունենալուց, որ պարզապես գնում են բանկ և գումար են հանում հաշվից։ Իրականում բանկոմատը շատ պարզ և հարմար գործիք է։
Կանխիկացում ենք կատարում
Բանկոմատի հետ կապված ամենատարածված գործառնությունը կանխիկ գումար ստանալն է։ Բանկոմատը հարմար է նրանով, որ, ի տարբերություն բանկի, գործում է շուրջօրյա և առանց հանգստյան օրերի։ Բացի այդ, բանկոմատից օգտվելու համար հերթում սպասելու խնդիր չի առաջանում։ Քարտի գումարներ կանխիկացնելու համար անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ գործողություններ։ Սկզբում պետք է համոզվել, որ բանկոմատն ընդունում է ձեր վճարային համակարգի քարտը։ Բացի այդ, ցանկալի է միջոցները կանխիկացնել այն բանկի բանկոմատից, որը տրամադրել է ձեզ քարտը։ Այդ դեպքում կանխիկացման կոմիսիոն վճարները ցածր կլինեն կամ ընդհանրապես չեն պահվի։ Օրինակ, «հարազատ» բանկոմատում դրամային դեբետ քարտից կանխիկացման համար կոմիսիոն վճարը կարող է կազմել 0 տոկոս, իսկ այլ բանկի բանկոմատից օգտվելու դեպքում` 1 տոկոս։
Եվ այսպես, առաջինը, ինչ պետք է անել, եթե գնում եք գումար կանխիկացնելու, դա քարտը բանկոմատի մեջ դնելն է։ Քարտի տեղն աջ մասում է և հատուկ լուսավորվում է։ Այն չնկատել պարզապես հնարավոր չէ։ Քարտը դնում են դիմերեսով դեպի վեր` մագնիսային հատվածը պետք է նայի ներքև, աջ կողմից։ Եթե քարտը չիպային է, ապա չիպը (ոսկեգույն քառակուսին) գտնվում է վերևում դեպի առաջ։ Եվ պետք չէ քարտը փորձել ամբողջ ուժով հրել ներս։ Եթե քարտը ճիշտ է դրված, բանկոմատը` ինքը, սահուն այն կվերցնի։ Դրանից հետո էկրանին կհայտնվի գրառում PIN կոդ մուտքագրելու խնդրանքով։
PIN կոդը հավաքում են ստեղնաշարի վրա։ Եթե սխալվել եք նիշ հավաքելիս, կարելի է ջնջել և հավաքել կրկին։ Բայց նախքան PIN կոդ մուտքագրելը համոզվեք, որ ոչ ոք ձեզ չի հետևում։ PIN կոդի մուտքագրումից հետո բանկոմատի էկրանին հայտնվում է այն ծառայությունների ցանկը, որոնք կարելի է ընտրել` սեղմելով համապատասխան ծառայության դիմաց տեղակայված կոճակը։
Մեր դեպքում ընտրում ենք «Ստանալ կանխիկ» ծառայությունը։ Այնուհետև էկրանին կհայտնվեն թվեր` 5–ից մինչև 150 հազար դրամ։ Կարելի է ընտրել դրանցից որևէ մեկը, բայց նաև կարելի է սեղմել «Այլ գումար» կոճակը և ստեղնաշարի վրա հավաքել այն թիվը, որը ձեզ պետք է։ Այնուհետև հաստատում ենք ընտրածը` սեղմելով «Enter» կամ «Հաստատել» կոճակը։
Դրանից հետո մնում է վերցնել գումարը և քարտը։ Ընդ որում, դա պետք է անել 40 վայրկյանի ընթացքում, հակառակ դեպքում բանկոմատը «կուլ կտա» և քարտը, և փողերը։ Ի դեպ, բանկոմատը կարող է «ուտել» քարտը նաև այն դեպքում, եթե դուք երեք անգամ սխալ եք մուտքագրել PIN կոդը։ Դա արվում է ձեր փողերի անվտանգության նպատակով։ Այդպիսի իրավիճակում պետք է զանգահարել բանկ, հայտնել խնդրի մասին, և ձեզ կպատմեն, թե ինչ է պետք անել։
Էլ ի՞նչ
Պարտադիր վերցրեք գործարքի կատարման անդորրագիրը և պահեք այն գոնե մեկ ամիս` մինչև հաշվի քաղվածքը ստանալը: Սակայն ավելի ճիշտ է նման անդորրագրերը ավելի երկար պահել: Անհրաժեշտության դեպքում, անդորրագիրը ստանալուց մեկ տարվա ընթացքում դուք կարող եք բողոքարկել բանկի գործողությունները, և անդորրագրերը կարող են պետք գալ:
Պետք է մեկ նրբություն ընդգծել: Տարբեր երկրների տարբերի բանկերի տարբեր բանկոմատներում գործողությունների հերթականությունը կարող է ինչ-որ չափով տարբերվել կամ այնտեղ կարող են լրացուցիչ գործողություններ լինել: Օրինակ, նախ առաջարկում են ընտրել լեզուն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն), ապա կխնդրեն մուտքագրել PIN կոդը: Այդ իսկ պատճառով հարկավոր է ուղղորդվել էկրանի հուշումներով: Ամենակարևորը` յուրացնել բանկոմատի աշխատանքի սկզբունքը. դուք ընտրում եք այն գործողությունը, որն անհրաժեշտ է։
Հայաստանի տարածքում բանկոմատների միջոցով կարելի է կանխիկ ստանալ միայն ՀՀ դրամով: Արտասահմանում` այն երկրի արժույթով, որտեղ գտնվում եք:
Բանկային քարտից կանխիկ գումար կարելի է ստանալ նաև POS տերմինալների միջոցով, սակայն միայն այն դեպքում, երբ այն տեղադրված է բակի մասնաճյուղում: Ընդ որում, եթե դուք քարտային հաշիվ ունեք արտարժութով, ապա բանկում POS տերմինալների միջոցով կարելի է կանխիկացնել նաև արտարժույթով:
Անվտանգության կանոններ
PIN կոդի հետ կապված անվտանգության գլխավոր կանոնները`

- PIN կոդը հարկավոր է հիշել, այլ ոչ թե արտագրել:
- PIN կոդը և քարտը պետք է պահվեն իրարից առանձին: Եթե դուք կորցնեք քարտը կամ ձեզ մոտից այն գողանան, առանց PIN կոդի քարտից ոչ ոք չի կարողանա օգտվել:
- Ոչ մի դեպքում չի կարելի գրել PIN կոդը քարտի հակադարձ կողմում կամ պահել քարտի գրանցված PIN կոդով թուղթը դրամապանակում` քարտի կողքին. դրանք ամենատարածված սխալներն են:
- Ոչ ոքին չի կարելի հայտնել PIN կոդը` ոչ ընկերներին, ոչ բանկի աշխատակիցներին:
- Չի կարելի մուտքագրել PIN կոդն ինտերնետ կայքերում: Եթե խնդրում են PIN կոդ մուտքագրել, ապա խաբեբաներ են:
- Եվ, իհարկե, պետք չէ բանկում կամ առևտրի տանը բարձրաձայն թելադրել այն բարեկամներին: Մենք չենք չափազանցնում, այդպես էլ է լինում: -0-