Ինչպես ճիշտ բանկ ընտրել ավանդի համար
19.09.2017,
11:35
Այսօր հայկական բանկային համակարգը հանրապետության առավել կայացած ինստիտուտն է և ամենահաջողվածներից մեկը հետխորհրդային տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուք ունեք ազատ միջոցներ և որպես ֆինանսապես գրագետ մարդ` որոշել եք ճիշտ տնօրինել ձեր գումարը և ցանկանում ենք այն ներդնել հուսալի բանկում, որպեսզի գումարը ձեզ եկամուտ բերի։ Այսօր հայկական բանկային համակարգը հանրապետության առավել կայացած ինստիտուտն է և ամենահաջողվածներից մեկը հետխորհրդային տարածքում։
Կենտրոնական բանկը խստորեն վերահսկում է բանկերի գործունեությունը, ինչի շնորհիվ Հայաստանում գրեթե բացառվում է դրանց սնանկության հավանականությունը։ Ավելին, երկրում գործող բոլոր բանկերը երաշխավորված ավանդների համակարգի մասնակիցներ են։ Այդ պատճառով մեր ավանդատուներն առավելագույնս պաշտպանված են հնարավոր աղետներից։
Միաժամանակ, դուք, թերևս, ցանկանում եք իմանալ, թե կոնկրետ ինչին է հարկավոր ուշադրություն դարձնել հուսալի վարկային կազմակերպություն ընտրելիս, որը թափանցիկ և բարեխիղճ կերպով կտնօրինի նրան վստահված միջոցները։ Միջազգային բանկային պրակտիկայում գոյություն ունեն ընտրության մի քանի չափանիշներ, որոնց հետ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծանոթանալ։
1. Բանկ ընտրելիս առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել հուսալիությանը։ Բանկի հուսալիության առավել կարևոր ցուցանիշներից դրա վարկային վարկանիշի առկայությունն է, որի բացակայությունն անուղղակիորեն վկայում է այն մասին, որ բանկը չի ցանկանում վարկանիշային գործակալություններին տրամադրել տեղեկատվություն, ինչը կապված է բացասական պահերի հետ։ Բացի այդ, պոտենցիալ ավանդատուն պետք է նաև ուշադրություն դարձնի ցածր վարկանիշներին` հատկապես բացասական կանխատեսմամբ։
2. Ուշադրություն դարձրեք բանկի ֆինանսական ցուցանիշներին։ Դրա հուսալիության սկզբունքներն են` լիկվիդայնության բարձր մակարդակը, որակյալ ակտիվները, կապիտալի բավարարության մեծ պահուստը։ Կենտրոնական բանկի պահանջով, Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը պարտավոր են հրապարակել իրենց հաշվեկշռային եռամսյակային տվյալները։ Պետք չէ ֆինանսային բնագավառում մեծ գիտելիքներ ունենալ` հասկանալու համար բանկի հուսալիությունն ըստ ներկայացրած ցուցանիշների։ Օրինակ, նվազաֆույն նորմատիվներին մոտ կապիտալը, կորուստները, փոքր լիկվիդայնությունը պետք է, անշուշտ, կասկածի տեղիք տան։ Չմոռանաք նաև համոզվել, որ բանկն ունի իր ֆինանսական հաշվետվության մասին հեղինակավոր աուդիտորական ընկերության եզրակացություն։
3. Ցանկանալով բանկում դեպոզիտային հաշիվ բացել` ավանդատուն, բնականաբար, միշտ նայում է տոկոսադրույքների մեծությանը։ Սակայն, եթե բանկ ընտրելիս դուք հայտնաբերել եք, որ ավանդների առաջարկվող տոկոսադրույքները զգալիորեն գերազանցում են մրցակիցներինը, մի շտապեք ուրախանալ։ Հնարավոր է, բանկը լիկվիդայնության հետ կապված որոշակի բարդություններ ունի և ցանկանում է այդ խնդիրը լուծել ավանդատուների միջոցների հաշվին։ Հոռետեսությամբ վերաբերվեք զանազան գերշահավետ առաջարկություններին։ Այդպիսի «նվերները» երբեմն կարող են վկայել վարկային կազմակերպության անկայուն ֆինանսական վիճակի մասին։
4. Պատրաստվելով ավանդ ներդնել բանկում` մի′ մոռացեք ապահովագրվել։ Հիշե′ք, որ ավանդների երաշխավորման համակարգն ունի սահմանաչափ։ Երաշխավորված դրամային ավանդի առավելագույն չափը 10 մլն դրամն է, իսկ արտարժույթով` 5 մլն դրամը։ Այդ պատճառով եթե ձեր խնայողությունները գերազանցում են, ապա կարելի է հաշիվ բացել նաև այլ բանկում։ Հայաստանում բոլոր բանկերը ներառված են ավանդների երաշխավորման համակարգում։ Սակայն եթե ձեզ մոտ առաջանան ինչ–որ խնդիրներ բանկի հետ փոխհարաբերություններում, և դուք չկարողանաք լուծել դրանք փոխադարձ համաձայնությամբ, ապա կարելի է դիմել ֆինանսական հաշտարարին։ Նման վեճերի լուծումը ֆինանսական օմբուդսմենի պարտականությունն է։
5. Ընթերցեք հեղինակավոր և առաջատար ֆինանսատնտեսական հրատարակությունների կողմից հրապարակվող ֆինանսական նորությունները։ Որպես կանոն, նրանց մոտ դուք կկարողանաք ծանոթանալ այս կամ այն վարկային կազմակերպության փաստացի իրավիճակի մասին օբյեկտիվ, մի քանի աղբյուրների ներկայացրած տեղեկատվությանը։–0–

Загружается новость ... "Лево"