Ինչպե՞ս շահավետ վերցնել ուսման վարկ
21.08.2018,
11:47
«Լավագույնը երեխաներին», այս նշանաբանով է առաջնորդվում հայ ծնողների մեծամասնությունը, ովքեր իրենց բոլոր ջանքերը գործադրում են զավակներին առաջին հերթին լավ կրթություն տալու համար։
ԵՐԵՎԱՆ, 21օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Լավագույնը երեխաներին», այս նշանաբանով է առաջնորդվում հայ ծնողների մեծամասնությունը, ովքեր իրենց բոլոր ջանքերը գործադրում են զավակներին առաջին հերթին լավ կրթություն տալու համար։ Չէ՞ որ երեխաներին արժանի կրթությամբ ապահովելն առաջին ներդրումն է նրանց ապագայում։ Սակայն սեփական երազանքն իրագործելու համար ծնողներին հաճախ գումար չի բավարարում, և այստեղ նրանց օգնության են գալիս բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք տրամադրում են ուսման վարկեր։
Սակայն բանկ ընտրելիս և վարկային գիծ ձևակերպելիս կան մի շարք նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել` ծանր իրավիճակում չհայտնվելու համար։
Այսօր Հայաստանում գործում է 17 բանկ և 35 վարկային կազմակերպություն, որոնց մեծ մասը տրամադրում է ուսման վարկ։ Վարկի այս տեսակի նրբություններից «գլուխ հանելու» գործում «Նովոստի–Արմենիա» գործակալությանն օգնել է ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի շուկայական վարքի կարգավորման և վերահսկողության հարցերի համակարգող Սևակ Միքայելյանը։
Պետությունը ձեզ կօգնի, միայն կա մեկ «բայց»

Պետությունն արդեն երկար տարիներ իրականացնում է հստակ քաղաքականություն, որն ուղղված է ուսման վարկերի սուբսիդավորմանը, որի շրջանակում անհատներին տրամադրվում է ֆինանսավորում բուհերում կրթություն ստանալու համար։ Այդ քաղաքականությունը դրսևորվում է վարկի տոկոսների սուբսիդավորման տեսքով. պետությունն իր վրա է վերցնում նախատեսված 12%–ից 2%–ը։ Միաժամանակ, պետությունը կարող է 1%–ով ավելացնել սուբսիդավորման ծավալը, եթե ուսանողը ցուցադրում է բարձր առաջադիմություն։ Կարևոր է նաև այն փաստը, որ պետությունը սուբսիդավորում է բացառապես բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար նախատեսված վարկերը։ Եթե ծնողները ցանկանան իրենց որդուն կամ դստերը տալ ուսման էլիտար դպրոց, ապա այդ դեպքում պետական աջակցություն չեն ստանա։
Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ուսման վարկ ձևակերպելու համար

Ուսման վարկ ստանալու համար ապագա ուսանողների ծնողները կամ արդեն ուսանողները պետք է ներկայացնեն փաստաթղթերի ստանդարտ փաթեթ`անձնագրի, սոցիալական քարտի պատճենները, աշխատավայրից եկամտի մասին տեղեկանք, ինչպես նաև տեղեկանք բուհից, որը հաստատում է այդ ուսումնական հաստատությունում ձեր կողմից ուսում ստանալու փաստը։
Լրացուցիչ փաստաթղթերի ցանկը ներկայացված է բանկերի և վարկային կազմակերպությունների կայքերում։ Ցանկին պետք է ծանոթանալ նախօրոք։
Ի՞նչը կարող է մեծացնել բանկի կողմից ձեր հայտին հավանություն տալու հնարավորությունները
Վարկային լավ պատմությունը, բարձր վարձատրվող աշխատանքը, շարժական և անշարժ գույքի առկայությունը: Անկասկած, վարկ ստանալու հնարավորությունները կմեծանան նաև այն դեպքում, երբ դուք, լինելով այս կամ այն բանկի կամ վարկային կազմակերպության մշտական հաճախորդ, միշտ բարեխղճորեն կատարել եք ձեր պարտավորությունները:
Ո՞րն է կրթական վարկերի առանձնահատկությունը
Վարկի առանձնահատկությունը հետևյալն է: Ակնհայտ է, որ եթե մարդն ուսանող է, ապա հիմնականում զբաղվում է հենց ուսմամբ, հաճախ աշխատելու ժամանակ և հնարավորություն չունի: Այդ իսկ պատճառով կրթության համար ստաղվող վարկի կառուցվածքը մի փոքր այլ է` ուսման ժամանակահատվածում վճարվում են միայն վարկի տոկոսները, վարկի հիմնական մասը մարվում է արդեն ուսումն ավարտելուց հետո:
Կարևոր է հիշել նաև, որ վարկերը տրվում են բակալավրիատում և մագիստրատուրայում սովորելու նպատակով: Ասպիրանտուրայի ուսման վարկ նախատեսված չէ:
Ի՞նչ ժամկետով կարելի է կրթական վարկ վերցնել

Պետական սուբսիդավորման դեպքում վարկը տրվում է «ուսման ժամանակահատված + 6 դրանից հետո» սխեմայով: Այլ խոսքերով, եթե ձեր երեխան ընդունվել է բակալավրիատ և սովորելու է 4 տարի, ապա այդ չորս տարվա գումարած ևս 6-ի ընթացքում դուք կարող եք մարել վարկը, այսինքն, վարկը տրվում է 10 տարով:
Միաժամանակ, կարևոր է, որ վարկը կարելի է վերցնել ոչ թե հենց ուսման առաջին կուրսից, այլ ընթացքում, այսինքն` երկրորդ, երրորդ և նույնիսկ` չորրորդ: Հարկ է հաշվի առնել, որ եթե ուսանողը վարկի ձևակերպումից հետո մեկնում է զինվորական ծառայության, ապա ծառայության ժամկետը ներառվում է վարկի մարման ժամանակահատվածի մեջ: Այլ կերպ ասած` նա, միևնույն է, պետք է մարի վարկը 10 տարվա ընթացքում:
Որքա՞ն է կազմում կրթական վարկի գումարը

Կրթական վարկի առավելագույն գումարը կազմում է 1 միլիոն 800 հազար դրամ: Միաժամանակ վարկավորումը կատարվում է փուլային եղանակով` յուրաքանչյուր փուլում տրվում է առավելագույնը 450 հազար դրամ: Դա այն գումարն է, որը թույլ կտա մարել հայկական բուհերի մեծամասնությունում ուսման տարվա գումարի հիմնական մասը:
Կարևոր է իմանալ, որ պետական աջակցությունը տարածվում է միայն հայկական բուհերում սովորելու դեպքում։ Եթե դուք ընդունվել եք օտարերկրյա բուհ, ապա ուսման վարկ ստանալու համար բանկերը կամ վարկային կազմակերպությունները կպահանջեն ձեզանից փաստաթղթերի լրացուցիչ փաթեթ, որոնք կհաստատեն օտարերկրյա համալսարանում սովորելու փաստը։ Սակայն իմացեք, որ դուք չեք ստանա առձեռն գումար։ Գումարը կփոխանցեն ձեր բուհի հաշվին։ Ի դեպ, ուսման վարկը տրամադրվում է ցանկացած տարիքային խմբերի մարդկանց։
Կարելի՞ է ժամկետից շուտ մարել վարկը
Յուրաքանչուր փոխառուն օրինական իրավունք ունի ժամկետից շուտ մարել վարկը։ Բանկը կամ վարկային կազմակերպությունը չի կարող ոչ մի տուգանք կամ պատժամիջոց սահմանել դրա համար։ Դա վարկերի առանձնահատկություններից մեկն է, որոնք, ի տարբերություն, բիզնեսի զարգացման վարկից, նախատեսում են վաղաժամկետ մարման հնարավորություն։
Ինչպես վարվե՞լ, եթե ուսանողը դուրս է մնացել վատ առաջադիմության կամ որևէ ֆորսմաժորի պատճառով

Եթե ուսանողը դուրս մնա համալսարանից, ապա նա կամ նրա ծնողները պարտավորվում են միանգամից վճարել վարկի ամբողջ գումարը, այդ թվում` բոլոր հաշվարկված տոկոսները։ Եթե ուսանողն այս կամ այն պատճառով մահացել է, իսկ վարկը ձևակերպված է եղել նրա անունով, ապա նրա երաշխավորները պարտավորվում են մարել ամբողջ գումարը։ Նույնը նաև վարկ վերցրած ծնողների դեպքում։ Նրանց մահվան դեպքում վարկային պարտականությունները հանձնարարված են երաշխավորներին, որոնք պաշտոնապես ստորագրել են վարկային պայմանագիրը։
Հիշեցում ենք, որ այս և այլ հարցերի ավելի մանրամասն պատասխանները դուք կարող եք գտնել ՀՀ կենտրոնական բանկի Fininfo.am մասնագիտական պորտալում։ Պորտալն իրենից ներկայացում է ֆինանսական օգնական, որը կօգնի ձեզ կողմնորոշվել շատ հարցերում։ -0-
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում