Ինչպե՞ս մարել բոլոր վարկերն ու ազատվել վարկային մոլուցքից

12.06.2025, 11:24
Կանոնավոր կերպով վարկեր վերցնելու սովորությունը՝ պատճառաբանված կամ առանց պատճառ, այնքան մեծ կախվածություն է առաջացնում, որ մարդն այլևս չի կարող պատկերացնել իր կյանքը առանց պարտքերի
Ինչպե՞ս մարել բոլոր վարկերն ու ազատվել վարկային մոլուցքից

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարկային մոլուցքը մեր ժամանակների նոր կախվածությունն է։ Այն նման է խաղամոլության, «շոպոհոլիզմի» (կախվածություն շոփինգից) և այլ հոգեբանական խանգարումների։ Կանոնավոր կերպով վարկեր վերցնելու սովորությունը՝ պատճառաբանված կամ առանց պատճառ, այնքան մեծ կախվածություն է առաջացնում, որ մարդն այլևս չի կարող պատկերացնել իր կյանքը առանց պարտքերի։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե այդ պարտավորությունները կանոնավոր կերպով մարվեին։ Բայց հաճախ տեղի է ունենում հակառակը. պարտքերը մեծանում են, անհանգստության մակարդակն՝ ավելանում, և ֆինանսական ազատությունը թվում է անհասանելի։

Հնարավո՞ր է, արդյոք, դուրս գալ այս փակ շրջանից։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 12 գործնական քայլ, որոնք կօգնեն հաղթահարել վարկային կախվածությունը և վերականգնել ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը։ Բայց նախ, եկեք խոսենք երևույթի մասին։

кошелек кредитомания

Ի՞նչ է վարկային մոլուցքը

Վարկային մոլուցքը (կամ վարկային կախվածություն) հոգեբանական խանգարում է, որի դեպքում մարդը կանոնավոր կերպով պարտքով գումար է վերցնում՝ ընթացիկ ցանկությունները բավարարելու համար՝ անկախ հետևանքների։

Աճող պարտքը միայն մեծացնում է անհանգստությունը, և սթրեսը թեթևացնելու համար մարդը նոր իմպուլսիվ գնումներ է կատարում։ Միևնույն ժամանակ, նա կարճատև թեթևացում է զգում, ապա կրկին ունենում է մեղքի, ամոթի և հուսահատության զգացում կուտակված պարտքերի պատճառով։

Այս կախվածությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Դրա պատճառներն ու հետևանքները ուսումնասիրվում են հոգեբույժների, հոգեբանների և վարքային ֆինանսների մասնագետների կողմից։

Ի՞նչ անել, եթե այս ամենում ճանաչեցիք ինքներդ ձեզ

1. Ընդունեք խնդիրը

Առաջին քայլն անկեղծ խոստովանելն է, որ կախվածություն ունեք։ Ընդունումը վերականգնման հիմքն է։

2․ Դիմեք մասնագետների

Հոգեթերապևտը կօգնի հասկանալ ձեր կախվածության հիմքում ընկած պատճառները, իսկ ֆինանսական խորհրդատուն կօգնի մշակել պարտքերի փոսից դուրս գալու ռազմավարություն։

3․ Դիմեք մտերիմների աջակցությանը

Միի փակվեք ինքներդ ձեր մեջ։ Կիսվեք իրավիճակով հարազատների կամ ընկերների հետ, նրանց բարոյական և ֆինանսական աջակցությունը կարող է վճռորոշ լինել։

4․ Սկսեք բյուջե մշակել

Կազմեք մանրամասն բյուջե, գրեք բոլոր եկամուտներն ու ծախսերը, առանձնացրեք առաջնահերթ ծախսերը, վերանայեք ավելորդ ծախսերը։ Սա հնարավորություն կտա տեսնել խնդրի իրական մասշտաբները և գտնել լուծման ուղին։

кошелек кредитомания

5․ Ավելացրեց ֆինանսական կրթվածությունը

Կարդացեք գրքեր, մասնակցեք դասընթացների, շփվեք մասնագետների հետ։ Որքան լավ սկսեք հասկանալ, թե ինչպես են գործում վարկերն ու ֆինանսները, այնքան ավելի հեշտ կլինի դրանք կառավարել։

6․ Արգելափակել նոր պարտքերի նկատմամբ հասանելիությունը

Փակեք վարկային քարտերը, սահմանափակեք նոր վարկեր վերցնելու հնարավորությունը։ Տեղեկացրեք բանկերին և միկրոֆինանսական կազմակերպություններին ձեր իրավիճակի մասին, ձեր փաստաթղթերը տվեք մտերիմներին։ Եթե ​​հոգեբանը առաջարկում է թերապիա, որն առաջին հայացքից «հիմար» է թվում, տվեք նրան հնարավորություն, միգուցե օգնի։

7․ Ձևավորեք նոր սովորություններ

Փոխարինեք կործանարար ֆինանսական սովորությունները օգտակար սովորություններով։ Սովորեք վերահսկել ձեր ցանկությունները, պարգևատրեք ինքներդ ձեզ հաջողությունների համար։ Հիշե՛ք. վարկի օպտիմալ ամսական վճարումը կազմում է եկամտի առնվազն 30%-ը (կամ ամուսիններից մեկի եկամտի մինչև 50%-ը՝ ընտանեկան վարկերի դեպքում):

8․ Վերլուծեք բոլոր պարտքերը

Վերլուծեք ձեր բոլոր վարկերը և կազմեք աղյուսակ՝ դասավորելով դրանք տոկոսների նվազման կարգով, իսկ եթե տոկոսները հավասար են, ապա չափի համաձայն՝ ամենամեծից մինչև ամենափոքրը։

Սկսեք փոքր պարտքերը մարելուց. սա ձեզ կտա հոգեբանական վստահություն և կնվազեցնի պարտավորությունների ընդհանուր քանակը։

9․ Որոշեք՝ ինչպես եք վճարելու

Ուսումնասիրեք վերաֆինանսավորման և վերակազմավորման հնարավորությունները։ Դա կարող է նվազեցնել տոկոսադրույքը կամ կրճատել ամսական բեռը։ Այնուհետև կազմեք վճարման ժամանակացույց և խստորեն հետևեք դրան։ Այս փուլում կարևոր է հնարավորինս կրճատել ծախսերը։

кошелек кредитомания

10․ Կարգավորեք ավտոմատ վճարումները

Վճարումների ուշացումից խուսափելու համար դեբետային քարտով ավտոմատ վճարումներ կատարեք վճարման ժամկետից 3-4 օր առաջ։ Սա կհեշտացնի ձեր պարտավորությունների վերահսկողությունը։

11․ Օգտագործեք լրացուցիչ եկամուտները

Օգտագործեք բոլոր չպլանավորված եկամուտները (պարգևավճարներ, նվերներ, կես դրույքով աշխատանքներ) ամենաթանկ վարկը վաղաժամ մարելու համար։ Աստիճանաբար անցեք հաջորդին։ Լրացուցիչ եկամուտը նախատեսված չէ «ինքներդ ձեզ ուրախացնելու» համար, այն նախատեսված է պարտքի բեռը նվազեցնելու համար։

12․ Պահպանեք ֆինանսական կարգապահություն

Շարունակեք հետևել ձեր ծրագրին մինչև վերջին վարկի մարումը։ Մի՛ հուսահատվեք, եթե ինչ-որ բան անմիջապես չի ստացվում։ Հետևողականությունն ու համբերատարությունը հաջողության առանցքային գրավականն են։ Հիշե՛ք, ֆինանսական ազատությունն իրականություն է։ Գլխավորը այսօրվանից սկսելն է գործել։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։