Ինչպես ճիշտ օգտվել արժեկտրոններից ու պրոմոկոդերից
22.05.2018,
15:12
Աշխարհի բոլոր մարդկանց միավորում է մեկ կարևոր հանգամանք. նրանք բոլորն ապրանքների և ծառայությունների օգտագործողներ են:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի բոլոր մարդկանց միավորում է մեկ կարևոր հանգամանք. նրանք բոլորն ապրանքների և ծառայությունների օգտագործողներ են: Հետևաբար` նրանք միշտ ցանկանում են ձեռք բերել այն առավել շահավետ գներով: Այսօր գնորդները բազմաթիվ հնարավորություներ ունեն ստանալ ավելին ավելի քիչ գումարով` այդ հնարավորությունը նրանց տալիս է զեղչային համակարգը:
Շատերն արդեն գիտեն այն զեղչերի մասին, որոնց հնարավորությունն ընձեռում են տարբեր, այդ թվում` առցանց խանութները: Միաժամանակ գոյություն ունեն նաև այլ գործիքներ, մասնավորապես, արժեկտրոններ ու պրոմոկոդներ, որոնց հետ «Նովոստի Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծանոթանալ իր ընթերցողներին:
Ինչպե՞ս են գործում արժեկտրոնները

Զեղչերը բոլորը տեղերում նույն են, սակայն դրանք ստանալու եղանակները տարբեր են: Ինչքան էլ դա հակասական հնչի, սակայն որոշ դեպքերում ցանկալի տնտեսում ունենալու համար պետք է վճարել: Հենց դա է արժեկտրոնը, բացառությամբ որոշ դեպքերի:
Արժեկտրոնը կտրոն է, որը թույլ է տալիս ձեռք բերել ապրանքը կամ ծառայությունը որոշակի զեղչերով:
Կարևոր է հիշել, որ բոլոր արժեկտրոններն ունեն իրենց ժամկետները: Շատ դեպքերում այդ ժամկետը կազմում է մեկ շաբաթից մինչև մեկ ամիս:
Արժեկտրոնների ի՞նչ տեսակներ գոյություն ունեն

Դրանք շատ են, սակայն հիմնականում երկուսն են: Առաջինը զեղչային է: Ձեռք բերելով այն` դուք որոշակի զեղչ եք ստանում ինչ-որ ապրանքի կամ ծառայության համար: Հայաստանում արժեկտրոնների մեծ մասի արժեքը չի անցնում 2 հազար դրամից, սակայն կարող են նաև արժենալ 100-ից մինչև 10 հազար դրամ: Դա կապված է նրանից, թե ինչպիսի ապրանք կամ ծառայություն եք ձեռք բերում: Ինչ վերաբերում է զեղչին, ապա արժեկտրոնները հնարավորություն են տալիս տնտեսել ապրանքի կամ ծառայության արժեքի մեծ մասը:
Հայաստանում արժեկտրոններ կարելի է ձեռք բերել մի շարք հայտնի սերվիսներից:
Ուշադիր եղեք արժեկտրոնի ակտիվացման պայմաններին, հակառակ դեպքում դուք ոչ միայն չեք տնտեսի, այլ նաև հավելյալ փող կծախսեք:
Երկրորդ տարբերակը հավաստագրերն են, որոնք ամբողջովին ծածկում են ապրանքի կամ ծառայության արժեքը: Դրանք հնարավոր է ձեռք բերել, սակայն մեծ մասը խաղարկվում է խանութների կողմից անցկացվող հատուկ ակցիաների ժամանակ:
Ուշադիր եղեք` հիմնականում այդ արժեկտրոնները չեն փակում հավելյալ ծառայությունները, ինչպես, օրինակ, առաքումը, կամ կենցաղային տեխնիկայի դեպքում` տեղադրումը:
Ինչպե՞ս գնել արժեկտրոններ

Արժեկտրոնների գնումն իրականացվում է մասնագիտացված կայքերի` կուպոնատորների միջոցով։ Արժեկտրոններ կարելի է գնել բջջային հավելվածների միջոցով։ Պատվերը վճարելու դեպքում ձեզ էլեկտրոնային արժեկտրոն կուղարկվի, որն անհրաժեշտ է տպել և ներկայացնել զեղչ ստանալու համար։
Այն դեպքում, եթե չեք ուզում տպել, ապա նշված հեռախոսահամարին կուղարկվի կարճ հաղորդագրություն հատուկ կոդով, որը նույնպես պետք է ներկայացնել զեղչ ստանալու համար։
Պրոմոկոդեր և առցանց գնումներ

Պրոմոկոդը գաղտնաբառ է, տարբեր տառաթվային սիմվոլների կոմբինացիա, որն օգտագործվում է զեղչ ստանալու համար։
Ըստ էության, պրոմոկոդերն այդքան էլ հեռու չեն գնացել արժեկտրոններից մեկ բացառությամբ` դրանք հիմնականում կիրառվում են առցանց գնումների դեպքում, համապատասխանաբար, մեծ տարածում են սկսել վայելել ինտերնետ առևտրի ակտիվացման դեպքում և աստիճանաբար սկսել են դուրս մղել արժեկտրոններն այլ ոլորտներից։
Պրոմոկոդեր գնել հնարավոր չի։ Հատուկ կոդն անվճար կարելի է ստանալ մասնագիտացված տարբեր կայքերով, որոնք հրապարակում են բազմաթիվ խանութների առաջարկությունները։
Այդպիսի ճանաչված կայքերից է groupon.com կայքը։ Արժեկտրոնների ընդլայնվող աշխարհագրությունը հանգեցրել է բրաուզորների համար հատուկ լրացումների, օրինակ, Honey–ի ստեղծմանը, որոնք հնարավոր է կցել առցանց խանութում ձեզ հետաքրքրող ապրանքին։ Նրանք ավտոմատ հետևում են հայտնվող պրոմոկոդերին և ձեզ ծանուցում ուղարկում, հենց որ շահավետ գործարք լինի։
Պրոմոկոդերի տարածման մեկ այլ զարգացող ուղղություն էլ Youtube–ում գովազդն է` գովզդատուն հատուկ որոշ ալիքների բաժանորդագիրներին կոդ է տրամադրում, որը հաճախ կրկնում է ալիքի անվանումը։ Այսպիսի գովազդի շնորհիվ պրոմոկոդերի օգտագործողների լսարանը մշտապես ընդլայնվում է։
Պրոմոկոդն օգտագործելը զգալիորեն դյուրին է, քան արժեկտրոնը։ Դրա համար անհրաժեշտ է վճարման բաժնում հավացել տառաթվային սիմվոլների կոմբինացիան առանձին պատուհանում, և զեղչը կսկսի գործել։
Բայց այստեղ էլ է զգոնություն անհրաժեշտ, որովհետև զամբյուղում կարող են լինել ապրանքներ, որոնց վրա պրոկոմոդով տրվող զեղչ չի տարածվում, և արդյունքում ընդհանուր գումարն ավելի մեծ է լինում, քան մտածում էիք։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-