Ինչպե՞ս համոզել բանկին հավանության արժանացնել ձեր վարկը
06.07.2018,
11:27
Ձեզ վա՞րկ է անհրաժեշտ, և, իհարկե, դուք որոշել եք վերցնել այն հուսալի բանկից։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ձեզ վա՞րկ է անհրաժեշտ, և, իհարկե, դուք որոշել եք վերցնել այն հուսալի բանկից։ Եվ չնայած դուք ամբողջությամբ վստահում եք բանկին, որտեղ ձևակերպելու են ձեր վարկը, սակայն չի խանգարի լսել խորհրդատուների կարծիքը։ Փորձառու մարդիկ վստահեցնում են, որ սկզբում հարկավոր է հստակ պատկերացում ունենալ առնվազն երկու հարցի շուրջ. ի՞նչ նպատակով եք վարկ վերցնում, և արժե՞, արդյոք, այն ընդհանրապես վերցնել։
1. Վերցնե՞լ, թե՞ չվերցնել

Նշված հարցերից յուրաքանչյուրը պետք է առանձին քննարկել, քանի որ այսօր բանկային ծառայությունների շուկայում առաջարկվող պրոդուկտների տեսականին գրեթե հավասար է դրանց նկատմամբ առկա պոտենցիալ պահանջարկին։ Այլ հարցեր են գինն ու վարկի գծով բավականին լուրջ պարտավորությունները, որոնք պետք է ստանձնի վարկառուն, ով նախօրոք հաշվարկել է իր ֆինանսական հնարավորություններն ու միայն դրանից հետո որոշել է (կամ չի որոշել) վարկ վերցնել։
Այս հարցերն ակտուալ են նաև այն պատճառով, որ վարկի համար քաղաքացիները, որպես կանոն, դիմում են`հիմնականում ելնելով կյանքի սովորական իրավիճակներից, որոնց օրինակներն են անհամար են։ Ոմանց գումար չի բավարարում բարձրագույն կրթության համար, և բանկը միանգամից առաջարկում է խնդիրը լուծել ուսանողական վարկի տրամադրման միջոցով։ Ոմանք էլ որոշել են աղջկա հարսանիքի կապակցությամբ նվիրել մեքենա կամ բնակարան, այդ նպատակների համար ևս բանկն ունի առաջարկ` ավտովարկ կամ հիփոթեք։ Շատ մարդիկ ցանկանում են լավացնել իրենց կենցաղային պայմանները, ձեռք բերել նոր էլեկտրատեխնիկա, կահույք, թարմացնել ինտերիերը։ Այստեղ ևս բանկերն ակնթարթորեն արձագանքում են. սպառողական վարկերի պայմանագրերում «գայթակղիչ առաջարկների» ընտրությունը տպավորիչ է։ Կան մարդիկ, որոնց շտապ կանխիկ գումար է հարկավոր, և բանկերը պատրաստ են տրամադրել գումար տարատեսակ օվերդրաֆտների խիստ պայմաններով կամ ոսկու գրավով։
Փոքր–ինչ «փշոտ» տեսք ունի նոր բիզնես կազմակերպելու կամ գյուղատնտեսական բերքի համար վարկ ստանալու գործընթացը, սակայն այստեղ ևս, ինչպես ասվում է, «ամեն ինչ այդքան էլ անհույս չէ»։
Եվ այսպես, դժվար թե հասկանալ, թե ինչի՞ համար է անհրաժեշտ վարկը։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին (արժե՞, արդյոք, վարկ վերցնել), այստեղ ձեզ ոչ ոք չի կարող խորհուրդ տալ, ինքներդ մտածեք վարկ վերցնելուց առաջ։ Սակայն ընտրություն կատարելուց և վարկի համար բանկ դիմելուց առաջ ծանոթացեք մի շարք նրբություններին։
2. Ինչպե՞ս պատրաստվել բանկ դիմելուց առաջ

Բանկ կամ վարկային կազմակերպություն գնալուց առաջ սկսնակները պետք է անցնեն «երիտասարդ վարկառուի դասընթացներ», որոնք ներառում են հետևյալ պարտադիր «սեմինարներն» ու «կոնսուլտատիվները»։
Առաջին հերթին, հարկավոր է մանրամասն և գրագետ պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանք ընտրելիս մի ծանրաբեռնեք բանկին ավելորդ տեղեկություններով, ինչը կարող է հանգացնել լրացուցիչ հարցերի և, որ ամենավատն է, ոչ կոմպետենտ հաճախորդի պիտակի փակցման։
Սակայն ամեն լրացուցիչ տեղեկություն չէ, որ կարող է վնասակար լինել։ Օրինակ, հավելյալ եկամտի մասին պաշտոնական փաստաթուղթը (երկրորդ աշխատավարձ, հոնորար, դիվիդենտ և այլն) կարող է դրական ազդել վարկային հայտի ուսումնասիրման ժամանակ։ Մեկ այլ դրական գործոն կարող են լինել երաշխավորները։ Փաստաթղթերի փաթեթին օգտակար հավելում կարող է դառնալ նաև գրավի առկայության մասին տեղեկությունը։ Եվ եթե բանկի պայմաններով վարկ ստանալու համար գրավ չի պահանջվում, դրա առկայությունը դրական կազդի և ձեզ կհաղորդի որոշակի կարգավիճակ։ Հարկ է իմանալ, որ որպես գրավ կարող են ներկայացվել նաև դրամական միջոցները, արժեթղթեր, անշարժ գույք, ավտոմեքենա, այն ամենն, ինչ կարող է իսկապես գնահատվել և անհրաժեշտության դեպքում հաջողությամբ իրացվել։
Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում վարկի համար, պետք է անպայման փաստաթղթերի փաթեթում ընդգրկեն վարկային անթերի պատմության մասին տեղեկություններ։ Դրանց առկայությունը կարող է որոշիչ դեր խաղալ բանկի կողմից որոշման ընդունման հարցում։
Վարկային լավ պատմության բացակայությունը թող չվհատեցնի նորեկներին։ Նրանք կարող են լավ տպավորություն թողնել, եթե եկել են բանկ անթերի լրացված վարկային հայտով (վարկային մասնագետի օգնությամբ), առույգ և թարմ։ Հիշեք, որ ձեր արտաքին տեսքը կարևոր դեր է խաղում հաճախորդի հոգեբանական դիմանկարի ձևավորման գործում։
3.Փոքրիկ խորամանկություններ կամ էթիկետի կանոններ

Փորձը ցույց է տալիս, որ վարկային մասնագետի (վարկային մասնագետի, ֆինանսական վերլուծաբանի – ամեն տեղ տարբեր են) մոտ ընդունելության համար պետք է գրանցվել առավոտից։ Վտանգ կա, որ ավելի ուշ ժամերի տվյալ ծառայողը հոգնած և ցրված կլինի։
Փոխառության համար բանկ դիմելիս պետք է հաշվի առնել, որ միայն վարկային դրական պատմության և բավարար վճարունակության առկայության դեպքում վարկային հայտի հավանություն դժվար թե հաջողվի ստանալ։ Պատոնցիալ վարկառուի արտաքին տեսքն իսկապես կարևոր պահ է, որի մասին պետք չէ մոռանալ։ Չէ՞ որ բանկում դուք պետք է զրուցեք ծառայողի հետ, ով ըստ ձեր խոսքերի լրացնում է հայտը։ Եվ եթե վարկի ուշացումներ լինեն, ապա հետագայում հենց նրա վրա է մնում պատասխանատվությունը։ Հետևաբար, շատ կարևոր է նրա վրա դրական տպավորություն թողնել։ Այդ իսկ պատճառով բանկի ծառայողի հետ ձեզ կոռեկտ և բարյացակամ պահեք, նրա հարցերին պատասխանեք հստակ և հակիրճ, առանց երկար պատմությունների, գրագետ և հետևողական։
Եթե Հայաստանում եք վարկի հայտ տվել, ապա ցանկալի է, որ պոտենցիալ վարկառուների ցուցակում երևան միայն մեր երկրի քաղաքացիները մշտական գրանցմամբ։ Միաժամանակ, շատ կարևոր է ունենալ աշխատանքի մասին գրավոր հաստատում և աշխատավարձի չափերի նշումով եկամտի պաշտոնական տեղեկանքներ։
Պետք է նաև վարկային մասնագետի համակրանքին արժանանալ, որպեսզի նա անկետայում չլրացնի իր նկատողություններն ու խորհուրդները, որոնք հետագայում կարող են առիթ դառնալ վարկի տրամադրումը մերժելու համար։
Այսպիսի «վատ» առիթ կարող են լինել` գումարի մեծ չափի հարցում փոքր եկամտի դեպքում։ Հնարավոր է, հաճախորդը կարող էր նաև փոքրացնել ակնկալվող գումարի չափը, իսկ բանկն իր հերթին` հավանության արժանացներ այն, բայց վարկային մասնագետները միշտ չէ, որ հայտնում են դրա մասին։ Խնդիրներից մեկը ժամանակին արձագանքելն ու բանկային ծառայողին անկետայում համապատասխան գրառում կատարելու մասին խնդրելն է։
Պետք է նաև ի գիտություն առնել հետևյալ տեղեկությունը։ Բանն այն է, որ խոշոր բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողները որպես կանոն հոգեբանական որոշակի թրենինգներ են անցնում։ Պատրաստված մասնագետի աչքում վստահություն կարող է ձեռք բերել հավասարակշռված վարկառուն, ով իրեն անծանոթ իրավիճակում բնական է պահում։ Վարկային մասնագետն իրավունք ունի լրացուցիչ և հարակից հարցեր տալ, որպեսզի, վերլուծելով պատասխանները, սեփական կարծիք ձևավորի զրուցակցի մտադրությունների հավաստիության և լրջության վերաբերյալ։ Ձեր ներկայացրած տեղեկության հավաստիության աստիճանը կարող է լրջորեն ազդել նաև բանկի հետագա որոշման վրա։
Զրույցի ընթացքում պետք չէ աթոռի վրա ճոճվել, ակտիվ ժեստերով խոսել, տրորել կզակը։ Հակառակը, պետք է առավելագույնս զսպվածություն և վստահություն դրսևորել փոխառության պահանջվող գումարը խնդրելիս կամ բիզնես ծրագիրը ներկայացնելիս։ Անվստահության և տատանվողականության ցանկացած դրսևորումներ կարող են ընկալվել որպես հաճախորդի անբարեհուսություն։ Չարժե նաև բանկից պահանջել որոշման արագ ընդունում` ցուցադրելով ավելորդ համառություն, ինքնավստահություն և շահագրգռվածություն արագ փոխառություն ստանալու հարցում։
4. Ստոպ գործոններ, որոնցից պետք է խուսափել

Եթե դուք իսկապես ցանկանում եք վարկ ստանալ, ապա պետք է չէ անտեսել վերոնշյալ հանձնարարականները։ Կանոններից անգամ ամենաչնչին շեղումը կարող է վնաս հասցնել ձեր հայտին։ Հաճախորդի կողմից վարկի հայտի կազմման ու քննարկման թույլ տրվող հաճախ կրկնվող խախտումների թվին, կարելի է դասել անփույթ արտաքին տեսքը, ոչ նորմատիվային բառապաշարի օգտագործումն ու արհամարհական վերաբերմունքը բանկի աշխատողների հանդեպ։
Անթույլատրելի գործողությունների շարքին է պատկանում հաճախորդի վարքը բանկում, երբ պոտենցիալ վառկարուն գալիս է բանկ օտարների ուղեկցությամբ, ովքեր ակնհայտորեն շահարկում են հաճախորդով` չլինելով նրա բարեկամը կամ բիզնես գործընկերները։ Ստոպ պայմանների շարքին է դասվում նաև. անհամապատասխան տարիքը, դատվածության առկայությունը նրա, նրա բարեկամների կամ գործընկերների մոտ, ընտանեկան երկիմաստ իրավիճակը (սնանկություն, դատական կամ ամուսնալուծության գործընթաց, այլ ֆորս մաժորային հանգամանքների առկայությունը), աշխատելու ոչ օրինական տարբերակը, այլ բանկերում վարկերի մարման զգալի պարտքի առկայությունը, կոմունալ վճարումների կամ այլ բյուջետային վճարումների պարտքերը, գրանցման բացակայությունը և այլն։
Մի խոսքով, այս ցուցակից գրեթե ամենը ստուգվում է բանկի անվտանգության ծառայության կողմից։ Եվ դեռ փաստ չէ, որ այն բանից հետո, երբ ձեր դիմումը կստանա նախնական հավանություն, դուք կստանաք ձեր վարկը։ Ձեզ կարող են նաև մերժել` չբացատրելով պատճառները։
5. Ինչո՞վ է վնասակար մի քանի բանկերի հետևից «ընկնելը»

Բնական է, որ պոտենցիալ վարկառուներից շատերը ցանկանում են նախապես վստահ լինել վարկ ստանալու հարցում։ Հակառակ դեպքում, ինչի՞ն է պետք ժամանակ վատնել ու փող ծախսել անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելու, բանկերի հերթերում սպասելու ու անկետաների լրացման համար։
Սակայն անգամ ամենահմուտ վարկային մենեջերը` նայելով հաճախորդի անձնական գործն ու փաստաթղթերի հավաքած փաթեթը, չի կարող 100 տոկոսով վստահ ասել, որ դուք կստանաք վարկը։ Սակայն, եթե հայտում ներկայացված տվյալները վարկային մենեջերի ու բանկի անվտանգության ծառայության կողմից ճշմարիտ լինեն, առանց որևէ անհամապատասխանությունների, ապա նման հայտին սպասվում է վարկային հանձնաժողով կամ «համակարգչային սքորինգ», որը կոչվում է նաև «վարկային խողովակ»։ Դրական արդյունքի դեպքում բանկը մեծ հավանականությամբ դրական պատասխան կտա։
Եվ վերջում. խորհուրդ չի տրվում միաժամանակ «ընկնել» մի քանի բանկերի հետևից։ Ինչու՞ ։ Պատասխանը պարզ է. եթե մի բանկը մերժի, հետո մերժի երկրորդը, երրորդը, ապա կմեծանա հավանակությունը, որ մյուս բանկը, որտեղ դուք կդիմեք վարկ ստանալու համար, վարկային պատմությունների բյուրոյի շնորհիվ կիմանա ձեր բոլոր նախկին չստացված փորձերի մասին, ու ևս կմերժի ձեզ։
Այդ դեպքում խորհրուդ ենք տալիսկանգ առնել ու մտածել առաջին 2–3 մերժումների իրական պատճառների մասին։ Փորձեք լուծել հարցն ամենակարճ ճանապարհով` օգնության դիմեք փորձված վարկային բրոքերներին, ովքեր գործնական հեղինակություն ունեն և ովքեր հնարավորություն ունեն ստուգել ձեր գործը համապատասխան տվյալների բազաներով ու պաշտոնապես ստանալ ձեր վարկային պատմությունը Վարկային պատմությունների բյուրոյից։ Տվյալների ուսումնասիրություն ու համեմատություն անցկացնելուց հետո, ձեզ անպայման կհայտնեն վարկ տրամադրելու մերժման պատճառները, ինչպես նաև կհուշեն, թե ինչ պետք է անել վարկ ստանալու համար։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-