+1
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ

10:53
27 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ Շոփինգի սիրահարները մեծ ոգևորությամբ և անհամբեր սպասում են տոնական զեղչերի այդ օրվան։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։ 

Ինչու՞ հենց ուրբաթ 

кошелек черная пятница

Հենց ուրբաթ օրը զեղչեր հայտարարելու ավանդույթը ձևավորվել է դեռևս XIX դարում, իսկ տերմինը՝ «Սև ուրբաթ», հայտնվել է 1966 թվականին և օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արևելյան մասում: «Սև ուրբաթ» տերմինը առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր ճանապարհների խցանում ուրբաթ օրը` Գոհաբանության տոնից հետո։ Այն ժամանակ հանգստյան օրերի շեմին գնումներ կատարող քաղաքացիների պատճառով առաջանում էին մեծ խցանումներ, իսկ խանութները պարզապես չէին հասցնում սպասարկել հաճախորդներին։ 

Անգլերենում այս տերմինի ժամանակակից մեկնաբանությունն ավելի դրական է և կապված է «in the black» իդիոմի հետ (դրական հաշվեկշիռ), ենթադրվում է, որ այդ օրը շատ վաճառողներ իրենց եկամուտների դրական հաշվեկշիռ կգրանցեն։ Նման ձևակերպումը նշանակումէ ֆինանսական հաջողություն, չէ՞ որ հաշվապահական հաշվետվություններում ավանդաբար սև գույնով նշում են շահույթը, իսկ կարմիրով` վնասը։ 

Սև ուրբաթ օն լայն ռեժիմում

кошелек черная пятница  

Black Friday–ն ծնունդով ԱՄՆ–ից, որտեղ Գոհաբանության օրվանից հետո եկող ուրբաթ օրը մեկնարկում է սուրբծննդյան զեղչերի սեզոնը։ Այն, որպես կանոն, լինում է նոյեմբերի 23–29–ն ընկնած ժամանակահատվածում, այս տարի Սև ուրբաթը նոյեմբերի 27–ին է։ Սկզբում Սև ուրբաթը հիմնականում կազմակերպվում էր սովորական խանութներում, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այն աստիճանաբար տեղափոխվեց օն լայն ռեժիմ` ընդգրկելով նաև էլեկտրոնային հարթակները, այդ թվում` Հայաստանում։ 

Շոփինգամոլների երազանքը

кошелек черная пятница  

Շոփինգամոլների համար Սև ուրբաթը տարվա երևի թե ամենասպասված օրն է։ Այդ օրը որոշ խանութներ իսկապես իջեցնում են գները` 50, 70 և նույնիսկ 90%–ով։ Գնորդների համար նման աներևակայելի զեղչերն իսկական գանձ են, իսկ խանութների համար` պահեստում կուտակված ապրանքը մաքրելու հիանալի հնարավորություն։ Այդ օրը խանութները շատ շուտ են բացվում, իսկ որոշ առևտրի կենտրոններ սկսում են աշխատել անգամ կեսգիշերից։

Հայաստանում Սև ուրբաթի ավանդույթը բոլորովին վերջերս է հայտնվել, բայց արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել բնակչության շրջանում: 

Ինչպե՞ս պատրաստվել Սև ուրբաթին

кошелек черная пятница  

Black Friday-ն հնարավորություն է տալիս տնտեսել և գնել այն, ինչ վաղուց էիք ցանկանում, բայց գումարը կամ չէր բավականացնում, կամ ափսոս էր: Բայց չարժե մոռանալ գնորդի համար թաքնված ռիսկերի մասին և տրվել համատարած իրարանցման՝ անհարկի գնումներ անելով: Պետք է հետևել մի քանի պարզ կանոնների շոփինգի տոնին անհարմար դրության մեջ չհայտնվելու համար: 

1. Կազմեք անհրաժեշտ ապրանքների ցուցակ

кошелек черная пятница  

Դժվար է դիմակայել ընդհանուր իրարանցմանը, գրավիչ զեղչերին և գայթակղությանը տրվելու ցանկությանը ու այդ օրը չգնել բազմաթիվ անպետք իրեր: Սակայն, արդեն հաջորդ օրը գնված իրերի համար չափսոսալու նպատակով անհրաժեշտ է ապրանքների ցուցակ կազմել և սահմանել բյուջե, որը պատրաստ եք տրամադրել այդ գնումներին: 

2. Ճշտեք գները մինչև զեղչերը

кошелек черная пятница  

Եթե իսկապես ցանկանում եք Սև ուրբաթին մեծ զեղչով ապրանք գնել, ապա ավելի լավ է նախօրոք ճշտել դրա իրական արժեքը: Չէ որ խանութներն էլ կարող են փորձել գումար վաստակել միամիտ գնորդների հաշվին և նշել զեղչեր, որոնք իրականում չկան: Որոշ անբարեխիղճ վաճառողներ զեղչ են անում բարձրացված գնից, որը գերազանցում է սովորական օրերին ապրանքի գնին, բայց իրականում հավասար է նախկին գնին: Օրինակ, դուք տեսնում եք 20 հազ. դրամ արժողությամբ ինչ-որ մի ապրանքի ջնջված գինը և նոր գինը՝ 10 հազ դրամ, և ուրախությամբ գնում եք այն՝ չկասկածելով, որ մինչև Սև ուրբաթը այդ ապրանքը հենց 10 հազ դրամ արժեր: Եվ պատճառն այն է, որ սովորություն չունեք ճշտել գները: Հաջորդ օրը դառը հիասթափություն եք ապրելու: Ուստի միանգամից մի գնեք ապրանքը, այլ ստուգեք իրական գինը: 

3. Ընտրեք խանութը

кошелек черная пятница  

Նախապես որոշեք, թե որ խանութներից եք գնումներ կատարելու, որպեսզի զեղչերի օրը ժամանակ չծախսեք ոչ անհրաժեշտ խանութներով անօգուտ գնալ-գալու վրա: Ի դեպ, հիմա գնումներ կարելի է կատարել նաև առցանց, պարզապես համոզվեք, որ այնտեղ զեղչերն արդեն գործում են: Ծանոթացեք ապրանքների ու խանութների մասին արձագանքներին, որպեսզի չսխալվեք առաքման և չափսերի հարցում: Բացի այդ, ստուգեք, թե արդյոք խանութն ունի առաքում դեպի Հայաստան: Եթե առցանց գնում եք կատարում, ապա նախապես ստուգեք ձեր բանկային քարտերը և էլեկտրոնային դրամապանակը, կան այնտեղ արդյոք միջոցներ կամ արգելափակումներ:

Կարող եք նաև օգտվել ձեր բանկի քեշբեքից, ինչը հավելյալ զեղչ կտա, քանի որ ապրանքի գնումից հետո ձեզ կվերադարձվի ծախսած գումարի մի մասը։ 

4. Ապրանքը կարելի է վերադարձնել

Հիշեք, որ ակցիայով գնված ապրանքները կարող են փոխանակվել կամ վերադարձվել սովորական եղանակով, եթե ապրանքի չափսը կամ որակը չի համապատասխանում: Բայց իմացեք, որ կան բացառություններ. ներքնազգեստը, կոսմետիկան, անձնական հիգիենայի պարագաները, կենցաղային քիմիան, կահույքը, զարդերը, պարենային և որոշ այլ ապրանքները հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել: Եթե ​​գնված ապրանքը անորակ է, ապա փոխանակումից կամ վերադարձից բացի, վաճառողից կարելի է պահանջել վերացնել թերությունները կամ վերադարձնել վճարած գումարի մի մասը: 

5. Զգուշացեք խաբեբաներից

кошелек Будьте начеку черная пятница

Առցանց գնումներ կատարելիս չպետք է մոռանալ հիմնական կանոնները. ստուգել այն կայքերի և ռեսուրսների իսկությունը, որոնցից պատրաստվում եք գնում կատարել: Մեգազեղչերը ոչ միայն գնորդների համար գումար խնայելու լավ հնարավորություն է, այլև բացառիկ հնարավորություն չարագործների համար՝ դյուրահավատ մարդկանց խաբելու: Զեղչերի ժամանակ դուք կարող եք տեսնել մինչ այժմ անհայտ բազմաթիվ էլեկտրոնային հարթակներ, որոնք առաջարկում են 75% -ից բարձր զեղչեր: Ավելի գրավիչ դարձնելու համար չարագործները կարող են նույնիսկ պատճենել հայտնի խանութի դիզայնը և բրաուզերի հղումը դարձնել նույնատիպ: Ընդ որում, նրանք փորձում են գնորդներին դրդել չմտածված գործողությունների՝ օգտագործելով սահմանված ժամաչափեր, որոնք հետահաշվարկ են անում, գունեղ պաստառներ` «բացառիկ առաջարկներով» և այլն: 

Զգուշացեք ֆիշինգային կայքերից և ռեսուրսներից, որոնց հիմնական նպատակը ոչ թե զեղչով ապրանք վաճառելն է, այլ ձեր անձնական տվյալների հավաքումը, ինչպես նաև հեռահար բանկային սպասարկման ընթացքում գործառնությունների համար վճարային քարտերի և գաղտնաբառերի մասին տեղեկատվության հավաքումը: 

0 кошелек черная пятница

Որպես մխիթարանք

Եթե ինչ-ինչ պատճառներով Սև ուրբաթին չեք հասցրել լիարժեք գնումներ կատարել, մի անհանգստացեք: Black Friday-ը մեծ զեղչերի շրջանի միայն սկիզբն է: Այս շրջանի հաջորդ կանգառը «Կիբերերկուշաբթին» է (Cyber Monday): Ավանդաբար համարվում է, որ Սև ուրբաթին հիմնական բեռն ընկնում է մանրածախ ցանցերի վրա, մինչդեռ «Կիբերերկուշաբթին» օնլայն հարթակներում զեղչերի ժամանակահատվածն է, և այն անցկացվում է Սև ուրբաթից հետո առաջին երկուշաբթի օրը: Հավանական է, որ ձեր երազանքների գաջեթը կզեղչվի հենց այդ օրը, այնպես որ զգոն եղեք։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
11:11
04 Դեկտեմբերի 2020
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
Խնայողություն և ներդրումներ. 3 առանցքային տարբերություն
11:24
30 Նոյեմբերի 2020
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
Բանկային ավանդների երաշխիք. 6 փաստ, որ պետք է իմանա յուրաքանչյուր ավանդատու
09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
12:05
21 Հոկտեմբերի 2020
Սեփական դրամական միջոցները առանց ռիսկի պահելու 7 միջոց
Ներկայացնում ենք սեփական դրամական միջոցները խնայելու և բազմապատկելու 7 միջոց