Ի՞նչ կիբերսպառնալիքներ են սպասում ֆինանսաբանկային համակարգին 2019թ.–ին. փորձագետների կանխատեսումները

24.01.2019, 14:41
Տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից զարգացումներն աստիճանաբար բերեցին նրան, որ կիբերսպառնալիքներն արդեն վտանգ են ներկայացնում ոչ միայն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների, այլև ֆինանսաբանկային ոլորտի համար։
Ի՞նչ կիբերսպառնալիքներ են սպասում ֆինանսաբանկային համակարգին 2019թ.–ին. փորձագետների կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից զարգացումներն աստիճանաբար բերեցին նրան, որ կիբերսպառնալիքներն արդեն վտանգ են ներկայացնում ոչ միայն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների, այլև ֆինանսաբանկային ոլորտի համար։ Մենք սկսել ենք հաճախ օգտվել բջջային և առցանց բանկինգից, կատարել անկանխիկ վճարումներ և հաճախ քիչ ենք մտածում նման գործառնությունների անվտանգության ապահովման մասին։ Մասնագետները նշում են մի քանի հիմնական միտումներ, որոնք ակտուալ են կիբերոլորտում 2019թ.–ին, որտեղ վիրտուալ ծառայությունները զբաղեցնում են գրեթե բոլոր առաջատար դիրքերը։ 

Փորձագետները փաստում են, որ այս կիբերսպառնալիքների ոլորտում գործող խոշորագույն խմբերի (Carbanak/Cobalt և Fin7) անդամների կալանքը չհանգեցրեց նրանց գործողությունների դադարեցման։ Քրեական խմբավորումները սկսեցին մասնատվել, ինչի հետևանքով կիբերգրոհները դարձան հաճախակի, իսկ պոտենցիալ զոհերի աշխարհագրությունն ընդլայնվեց։ Նոր խմբավորումների ակտիվության աճը հատկապես նկատելի է Հնդկական–պակիստանական տարածաշրջանում, Հարավ–արևելյան Ասիայում և Կենտրոնական Եվրոպայում։ Այս երկրներում չարագործներին գրավում է «ֆինանսական հատվածում գործող պաշտպանական լուծումների անկատարությունը»` էլեկտրոնային վճարումների ոլորտի բուռն զարգացման ֆոնին։ 

PoS–տերմենալներից մինչև առցանց վճարումներ 

 - рис.1

Փորձագետները նկատում են նաև PoS տերմինալների վրա իրականացվող գրոհների դեպքերի նվազում: Չարագործների մի մասն անցել է առցանց վճարումների դաշտ, քանի որ այդ հարձակումների արդյունքներն ավելի հեշտ է դրամայնացնել: Նման հարձակումներն առավել վտանգավոր են առանց չիպերի քարտերի սեփականատերերի և առցանց բանկինգի հաճախորդների համար, որոնք անտեսում են երկգործոնային վավերացումը: 

Նույնականացման կենսաչափական համակարգերի ներդրումն արդեն գրավել է կիբերհանցագործների ուշադրությունը: 2018 թ.-ին փարձագետները սև շուկայում հայտնաբերել են մատնահետքն ընթերցող համակարգեր և սքիմերներ, որոնք կարող են վերցնել կենսաչափական տվյալները: Արձանագրվել են նման տեղեկատվության խոշոր արտահոսքի մի քանի դեպքեր: 

Տեխնիկան վտանգնված է 

 - рис.2

Ֆինանսիստների համար նախատեսված ծրագրային ապահովման մատակարարողների վրա իրականացվող հարձակումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը և, ըստ երևույթին, կշարունակեն նաև ապագայում: Պետք է նաև նոր գործողություններ սպասել ВЕС չարագործների կողմից, որոնք դրամական փոխանցումների համար պատասխանատու ընկերությունների աշխատակիցներին խաբելու մեծ փորձ ունեն։

Բանկի ներքին ցանցին միացված, հեռակա հասանելիությամբ սարքերի օգտագործման միտումն ամենայն հավանականությամբ նույնպես կպահպանվի: Օգտվելով ընկերություններում ֆիզիկական անվտանգության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքից և միացվող սարքերի վերահսկման բացակայությունից` չարագործները շենքում գաղտնի կերպով տեղադրում են նեթբուք կամ մինի սալիկ, որպեսզի հնարավոր լինի տվյալներ գողանալ ներկառուցված GPRS/3G/LTE մոդեմի օգնությամբ` այդ կերպ ստանալով տեղեկատվություն հաճախորդների և ցանցային ենթակառուցվածքի մասին: 

Բջջային բանկինգ 

 - рис.3

Բջջային բանկինգից օգտվողների համար ևս հեռանկարներն այդքան էլ դրական չեն։ Միայն «Կասպերսկու լաբորատորիան» տարվա ընթացքում գրանցել է 144 հազար մասնագիտացված վնասակար ծրագրեր, և այս բանակը բազմապատկվում է։ Ավելին, բիզնեսի համար նախատեսված բջջային հավելվածների տարածվածությունն անխուսափելիորեն կհանգեցնի գրոհների, քանի որ կազմակերպության հաշիվների նկատմամբ հասանելիությունը խոստանում է ավելի մեծ շահ, քան ֆիզիկական անձանց դեպքում է։ Փորձագետներն ակնկալում են, որ իրավաբանական անձանց վրա գրոհներն ամենայն հավանականութայմբ իրականացվելու են վեբ– API–ի և մատակարարումների շղթայի միջոցով։ 

Ֆիշինգային գրոհներ 

 - рис.4

Բացի այդ, 2019 թվականին կիբերհանցագործներն առիթը բաց չեն թողնի օգտվելու ավտոմատացման և մեքենաների ուսուցման առավելություններից: Ավելի մեծ թվով վնասակար արշավներ կներառեն վեբ-թրեքերներ, որոնք հետևում են օգտատերերի կողմից կայքերի այցելություններին: Շուտով մեքենայական ուսուցումը ֆիշինգային գրոհները կվերածի վտանգավոր գործիքի, որին հաճախ հոգեբանորեն դժվար կլինի դիմակայել: 

Կիբերհանցագործները կօգտագործեն նաև բրոքերների տվյալների մասին տեղեկութունները, որոնց միջոցով կկարողանան կազմել զոհի բնութագիրը և ավելի անձնականացված գրոհներ կատարել նեղ ուղղվածության, սոցիալական ինժեներիայի վրա հիմնված ձևերով: 

Կրիպտոարժույթի շուկա 

 - рис.5

2018 թվականին թաքցված մայնինգի ծրագրերը հայտնաբերումների թվով գերազանցել են նույնիսկ շորթման համար նախատեսված ծրագրային ապահովումները: Երկրորդ կիսամյակում կրիպտոարժույթի փոխարժեքի նվազման պատճառով հետաքրքրությունը դրանց նկատմամբ ճակատի երկու մասերում կրճատվել է, սակայն հետազոտողներն ակնկալում են, որ կրիպտոջեքինգը կպահպանի արդիականությունը որպես սպառնալիք, իսկ մայներների թիվը կշարունակի աճել: 

Իրենք` կրիպտոարժույթները, որպես վճարման միջոց, փորձագետների կարծիքով, աստիճանաբար կկորցնեն արդիականությունը մեծ հավելավճարների, դանդաղ տրանսֆերի, ինտեգրման բարձր արժեքի և սահմանափակ հաճախորդների պատճառով: Վերջին գործոնը հատկապես կարևոր է` համեստ կարիքներն արագ կբավարարվեն, և փոխարժեքները կդադարեն աճել: 

Ինչպես կարծում են փորձագետները, 2019 թվականին մեզ սպասում է կրիպտոջեքինգի` վարակված սարքերում կրիպտոարժույքի թաքնված մայնինգի դեպքերի հետագա աճ։ Միաժամանակ, այսպիսի միջադեպերում ավելի հաճախ ներգրավվում են խելացի գաջեթները, որոնցից կստեղծվեն կրիպտոարժույթների մայնինգի հսկա ֆերմաներ։ Փորձագետները կանխատեսում են, որ մրցակցային պայքարում մայներ ծրագրերը ոչ միայն հարևաններ կլինեն, դրանք նաև կհեռացնեն հակառակորդներին վարկաբեկված սարքերից` ավելի մեծ ռեսուրսներ ստանալով իրենց վնասակար նպատակների համար։ 

Նախկինում արդեն եղել են խելացի սարքերի օգտագործման դեպքեր DDoS-գրոհների համար, բայց առօրյա կյանքում այս տեխնոլոգիաների ներթափանցմանը զուգընթաց չարագործները կսկսեն փնտրել և գտնել նոր խոցելիություններ և խարդախ սխեմաների, շանտաժի և կրիպտոմայնինգի իրագործման նոր մեթոդներ։ 

Ինչ վերաբերում է բլոքչեյնին, ապա այդ տեխնոլոգիայի տարածումը կրիպտոարժույթի սահմաններից դուրս, ինչպես համոզվեցին շատերը, չարդարացրեց իրեն։ Ամենայն հավանականությամբ, դրա կիրառման ոլորտն այդպես էլ նեղ կմնա։ Փորձագետները կարծում են, որ հետագայում այդ բնագավառում բոլոր փորձերը կդադարեն։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում: -0-