605.94
6.7
508.21
0
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ Կենտրոնական Բանկ․ COVID-19-ի կանխարգելմանն ուղղված 12 կարևորագույն միջոցառումները

11:28
15 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շատ երկրների հանկարծակիի է բերել և կանգնեցրել է դժվար ընտրության և օպերատիվ քայլեր իրականացնելու անհրաժեշտության առջև։ Որոշ կառավարություններ կարողացան ադապտացվել ստեղծված իրավիճակում, մյուսներն այնքան էլ հաջող չեն հաղթահարում։

Հայաստանը դարձավ հազվադեպ օրինակներից մեկն այն բանի, թե ինչպես, կորոնավիրուսի տարածման պայմաններում, երկրի ֆինանսական համակարգը ոչ միայն մնաց կայուն, այլև ունակ անխափան գործելու։

​Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով:

Այդ կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2020 թ․-ի մարտ-մայիս ամիսներին կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ԿԲ միջոցառումները ։

1. Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա թույլ կտա ավելի շատ գումար լցնել տնտեսության մեջ և, հետևաբար, առաջ մղել դրա աճը։

 кошелек Центробанк Армении

2. Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը: 

3.Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%: Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։ Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակով որոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝ հնարավորություն տալով բանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ:

 кошелек Центробанк Армении

4. Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին  ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության  ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։

5. Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR) ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։ Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ․ հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։

6. Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացման ժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումները ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։

 кошелек Центробанк Армении

7. Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված է նաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։

8.  Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետները պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները:

9. Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։

10.  Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

кошелек Центробанк Армении

11.   «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը, որոնք վերահսկվում են ԿԲ-ից կողմից՝ հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։

12.  Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով․

  • բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական  աջակցությունները,
  • միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։

 Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզի այդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:

 Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:53
27 Նոյեմբերի 2020
Ինչպե՞ս գումար տնտեսել Սև ուրբաթի ժամանակ և չխաբնվել. 5 խորհուրդ
Black Friday–ն կամ Սև ուրբաթը վերջին տարիներին ավելի շատ է տարածվում Հայաստանում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ներկայացնել, թե ինչ է Սև ուրբաթը և տալ մի քանի խորհուրդ` երկար սպասված զեղչերի ժամանակ չխաբվելու համար։

09:30
23 Նոյեմբերի 2020
Հայկական դրամը. ստեղծման պատմություն
Նախօրեին հայկական դրամի ծննդյան օրն էր, առաջարկում ենք փոքրիկ շրջագայություն կատարել դեպի փողերի պատմություն
10:29
20 Նոյեմբերի 2020
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10 ֆինանսական սխալներ, որոնք անհետևանք չեն մնա ճգնաժամի ժամանակ
10:43
13 Նոյեմբերի 2020
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
Վարկային զիջումներ, տույժերի վերացում. ի՞նչ քայլերի են դիմել հայկական բանկերը
12:26
11 Նոյեմբերի 2020
Ինչպես կայունացնել իրավիճակն անկայուն ժամանակներում. 6 խորհուրդ
Եթե  իսկապես ուզում եք ինչ–որ բան փոխել կյանքում, ապա հաստատ պետք կգան մեր պրակտիկ խորհուրդները, որոնք կօգնեն նվազագույն կորուստներով անցնել դժվարությունների միջով և զարգանալ նոր պայմաններում
13:48
04 Նոյեմբերի 2020
Գրավատների մասին հինգ միֆեր, պարզում ենք բոլոր նրբությունները
«Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ ամենատարածված միֆերը գրավատների մասին
11:46
30 Հոկտեմբերի 2020
Խնայողական հաշի՞վ, թե՞ ավանդ. պարզում ենք մանրամասները
Պարզում ենք, թե խնայողական հաշիվն ինչով է տարբերվում բանկային ավանդներից, և որ դեպքում է նպատակահարմար օգտվել հենց դրանից
11:54
28 Հոկտեմբերի 2020
Դժվար ժամանակներում բիզնես վարելու 7 խորհուրդ հայ տնտեսագետից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի խորհուրդները, որոնց պետք է հետևել պատերազմի և COVID-19 պայմաններում։
10:54
23 Հոկտեմբերի 2020
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
Առցանց հանգանակություններ. ինչպե՞ս բացահայտել չարագործներին` բարեգործություն կատարելիս
12:05
21 Հոկտեմբերի 2020
Սեփական դրամական միջոցները առանց ռիսկի պահելու 7 միջոց
Ներկայացնում ենք սեփական դրամական միջոցները խնայելու և բազմապատկելու 7 միջոց
11:20
16 Հոկտեմբերի 2020
Ֆինանսական հասանելիություն և ապագայի տնտեսություն. ՀՀ կենտրոնական բանկը նախանշել է առաջնահերթությունները
ՀՀ կենտրոնական բանկը և Ֆինանսական ներգրավման դաշինքը (ՖՆԴ) կազմակերպել են Ֆինանսական հասանելիության քաղաքականության փորձագիտական խմբի 6-րդ հանդիպումը
12:34
30 Սեպտեմբերի 2020
Ինչպես կարգավորել ընտանեկան բյուջեն համավարակի ժամանակ. 7 խորհուրդ
Ինչպես կարգավորել  ընտանեկան բյուջեն համավարակի ժամանակ. 7 գործնական խորհուրդ