Հայկական ասացվածքներ փողի մասին

24.11.2017, 12:36
Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն բազմաթիվ ասացվածքներ փողի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին։
Հայկական ասացվածքներ փողի մասին
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն բազմաթիվ ասացվածքներ փողի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին։ Հայկական բանահյուսությունում ևս կան բազմաթիվ ասույթներ, որտեղ երբեմն հումորով, իսկ երբեմն նաև կսկիծով խոսվում է փողի և դրա դերի մասին մարդկանց կյանքում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փողի թեմայով հայկական ասացվածքների լավագույն տասնյակը։


 - рис.1

Հայելին երբեք փողի դիմաց իր արտացոլանքը չի փոխում

 - рис.2


Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը

 - рис.3

Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ

 - рис.4

Ուրիշի փողը երջանկություն չի բերում

 - рис.5

Աշխատող մարդը միշտ փող կունենա

 - рис.6

Ջրի բերածը քամին կտանի

 - рис.7

Փողը հաշիվ ա սիրում

 - рис.8

Աստված մեկին կտա խելք, մյուսին` փող

 - рис.9

Ոտքդ վերմակիդ չափ մեկնիր

 - рис.10

Մի եղիր նշենու պես, որ ծաղկում է ամենաուշը և բերք տալիս ամենակարճը, այլ եղիր թթենու պես, որ ծաղկում է ամենաշուտը և բերք տալիս ամենաերկարը:-0-