Ինչու՞ են ավանդները համարվում միջոցների կուտակման լավագույն գործիք

30.03.2018, 12:15
Ավանդները համարվում են միջոցներ կուտակելու լավագույն տարբերակը։
Ինչու՞ են ավանդները համարվում միջոցների կուտակման լավագույն գործիք
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ավանդները համարվում են միջոցներ կուտակելու լավագույն տարբերակը։ Այնպես է ստացվել, որ ֆինանսական բոլոր գործիքներից Հայաստանի բնակչությունը որպես ֆինանսական յուրօրինակ պահուստ նախընտրում է հենց ավանդները։

Դա հասկանալի է, քանի որ ավանդները երաշխավորված եկամուտ է, ոչ միայն խնայողությունները պահելու, այլ նաև դրանք բազմապատկելու հնարավորություն։ Ընդ որում` ավանդների եկամտաբերության տոկոսը չի կարող գերազանցել արժեթղթերի եկամուտը, իսկ տարեկան տոկոսադրույքը, որպես կանոն, գերազանցում է գնաճի ցուցանիշը։

 - рис.1

Այսպիսով, բանկային ավանդը որպես կուտակման գործիք ընտրելն անձնական ֆինանսները գրագետ կառավարելու գերազանց օրինակ է։ Անխոս, ավանդատուները ձգտում են տնօրինել իրենց միջոցներն առավելագույն շահով և ավանդի ներդրման առավել գրավիչ պայմաններով բանկեր են փնտրում։

Հարկ է նշել, որ, Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին տվյալներով, հայկական բանկերում մինչև 12 ամսով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 8.73 տոկոս։

 - рис.2

 «ԱՌԿԱ» գործակալության դրամային ավանդների  տոկոսադրույքների ռենկինգում ընդգրկվել են ֆիզիկական անձանց` 1 տարի ժամկետով, ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ժամկետային ավանդները։

Միաժամանակ հաշվի չի առնվել ավանդի գումարը, տոկոսների վճարման ժամանակացույցը և ավանդի համալրման հնարավորությունը։ 

 - рис.3

Դեպոզիտային պրոդուկտները բանկերի անցկացված ակցիաներով կամ այլ հատուկ առաջարկներով չեն դիտարկվել։ 

Ինչպես ցույց է տվել ավանդների շուկայի վերլուծությունը, այսօրվա դրությամբ ավանդների առավելագույն տոկոսադրույքը դրամով կազմում է տարեկան 10 տոկոս, նվազագույնը` 3 տոկոս։

 - рис.4

 «ԱՌԿԱ» գործակալությունը ռենկինգը կազմելիս օգտագործել է հայկական առևտրային բանկերի պաշտոնական կայքերի` 2018 թվականի մարտի վերջի տվյալները։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-