Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգը` թվերով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

03.07.2018, 13:24
Հայաստանում 2018 թվականի հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար։
Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգը` թվերով (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2018 թվականի հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար։

Այս համակարգը գործում է երկրում 2014 թվականից և տարածվում է 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնվածների վրա։ Սակայն դրա գործողությունը չէր տարածվում առևտրային կառույցներում զբաղված քաղաքացիների վրա։ Միակ արտոնությունը, որ ստացան Հայաստանի բնակիչները, այդ հատկացումների կրճատումն է։ Եթե ավելի վաղ նախատեսվում էր, որ շահառուների եկամտի 10 տոկոսն ուղղվում էր կենսաթոշակային համակարգին, միաժամանակ, քաղաքացիները վճարում էին 5 տոկոս, իսկ մյուս 5 տոկոսը` պետությունը, ապա այժմ պետությունն իր մասնակցությունն ավելացնում է մինչև 7.5 տոկոս, համապատասխանաբար` աշխատողներին թողնելով պարտադիր վճարումների միայն 2.5 տոկոսը (մինչև 500 հազար աշխատավարձի դեպքում)։ Հատկանշական է, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անհամաձայնություն է հայտնել պարտադիր բաղադրիչի ներդրման հարցով և խոստացել է լրացումներ կատարել օրենքում, որոնք կմշակվեն և կներկայացվեն արդեն 2018 թվականի աշնանը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ինֆոգրաֆիկայի միջոցով պատմում է, թե որքան մարդ է ներգրավված համակարգում, կուտակումների ինչ ծավալ է հատկացվել և ուր է ուղղվել։


 - рис.1

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում -0-