Ֆինանսական մտածողության զարգացման համար պետք է իմանալ փողերի առաջացման պատմությունը
05.09.2017,
11:18
Բնակչությանը ֆինանսապես կրթելու նպատակով յուրաքանչյուր երկրում զանազան մեթոդիկաներ են կիրառվում:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնակչությանը ֆինանսապես կրթելու նպատակով յուրաքանչյուր երկրում զանազան մեթոդիկաներ են կիրառվում: Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը լուծում է այդ խնդիրը` կիրառելով միջազգային փորձը և սեփական մշակումները:
Այցելուների կենտրոնի` Հայաստանում Փողերի միակ թանգարանի տնտեսական թեմաներով համակարգչային խաղերը, թեմատիկ, ուսուցողական և վավերագրական ֆիլմերի դիտումը, սենսորային էկրանով տեղեկատվական տերմինալները, ինտերակտիվ գոտիներն այցելուներին տանում են գիտելիքների հրաշալի աշխարհ, որը մարդու կենսագործունեության կարևորագույն ասպեկտներից է:
Թե ինչպես է արդեն վեց տարի գործող Այցելուների կենտրոնը նպաստում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, առանցքային ինչ խնդիրներ է կոչված լուծելու, ինչպես է Կենտրոնի աշխատանքն ընդհանուր առմամբ ազդում երիտասարդների մասնագիտական ընտրության վրա և շատ այլ հարցերի մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պատմել է Հայաստանի Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը:
Նովոստի-Արմենիա. Այցելուների կենտրոնի ողջ ցուցադրությունը մատնանշում է, որ դա միայն արտեֆակտերի պահոց չէ: Այստեղ ակնհայտորեն կրթական բաղադրիչ է նշմարվում: Այդպե՞ս է:
Զ.Բարսեղյան. Այցելելով եվրոպական երկրների կենտրոնական բանկեր` մենք ուշադրություն դարձրինք այն փաստին, որ այնտեղ գործող թանգարանները, բացի պահոցներից, նաև իմաստային այլ դեր են կատարում: Այցելուների նրանց կենտրոնները նաև բնակչության ֆինանսական դաստիարակության բաղադրիչ ունեին, քանի որ այնտեղ կատարված հետազոտությունները ցույց էին տվել ֆինանսական գրագիտության հետ կապված խնդիրների առկայությունը: Պարզվել էր, որ տնտեսապես զարգացած այդ երկրներում քաղաքացիները հիմնական ֆինանսապես կրթված չեն: Մարդիկ չգիտեին, թե ընդհանրապես ինչի՞ համար են կենտրոնական բանկերը, ինչով են դրանք զբաղվում, ինչ է դրամային քաղաքականությունը, ինչով է գնաճը տարբերվում գնանկումից, ինչպես է կառուցված ժամանակակից ֆինանսական համակարգը:
Էլ ինչ ասես մեր մասին: Չէ՞ որ մինչև անկախանալը Հայաստանում Կենտրոնական բանկ որպես այդպիսին չի եղել: Այն ժամանակ մենք ունեինք ԽՍՀՄ Պետական բանկի հայկական մասնաճյուղ: Դրա կառուցվածքը բացարձակ ուրիշ էր, և կառավարումն էր ուրիշ: Հայաստանի անկախացման հետ մեկտեղ սկսեցին զարգանալ շուկայական հարաբերությունները, իսկ 1991 թվականին հիմնվեց Կենտրոնական բանկը:
Ավելի ակտիվ մենք անցանք ինքնուրույն դրամային քաղաքականության 1993 թվականին ազգային արժույթը` դրամը, շրջանառության մեջ դնելուց հետո: Մի քանի տարիների ընթացքում մենք հավաքեցինք փողերի լավ հավաքածու, որը ցուցադրվում էր ԿԲ շենքում: Կատարած սոցհարցումների ընթացքում մենք բախվեցինք այն նույն խնդրին, ինչ մեր եվրոպացի գործընկերները: Պարզվեց, որ մեր քաղաքացիները ֆինանսական ոլորտից շատ քիչ բան գիտեն, չեն հասկանում շուկայական տնտեսության էությունը, չգիտեն, թե ինչ է դրամավարկային քաղաքականությունը, չգիտեն, որ փոխարժեքը տատանվող կատեգորիա է, որը ցույց է տալիս տվյալ երկրի տնտեսության ջերմաստիճանը: Եվ այդ ժամանակ մենք հասկացանք, թե ինչ է պետք սովորեցնել մարդկանց:
Նովոստի-Արմենիա. Որո՞նք էին ձեր գործողությունները:
Զ.Բարսեղյան. Օգտագործելով մեր եվրոպացի գործընկերների փորձը` մենք հասկացանք, որ ֆինանսապես պետք է կրթել դպրոցից: Տնտեսությունում կատարվող երևույթների և գործոնների էությունը պետք է բացատրել դպրոցական նստարանից: Իսկ դրա համար պետք է ստեղծել այնպիսի կառույց, որտեղ կարելի է զբաղվել այդ բոլոր հարցերով: 2011 թվականի սեպտեմբերին Կենտրոնական բանկում բացվեց Այցելուների կենտրոնը: Որպես հիմք ծառայեց Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Չեխիայի, Լատվիայի, այսինքն, եվրոպական առաջադեմ երկրների փորձը:
Նովոստի-Արմենիա. Ո՞րն է Այցելուների կենտրոնի հայեցակարգը: Ինչո՞վ եք առաջնորդվել` այն կազմելիս:
Զ.Բարսեղյան. Կենտրոնը ստեղծելիս մենք շեշտը դրել ենք ոչ միայն պատմական արտեֆակտերի, այլ նաև կրթական բաղադրիչի վրա, քանի որ ֆինանսապես իրազեկ մարդը հաջողակ դառնալու ավելի մեծ հնարավորություններ ունի: Կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական գործիքների օգտագործման գործնական հմտությունները կօգնեն նրան ավելի լավ կողմնորոշվել ֆինանսկան ծառայությունների աշխարհում, կառավարել սեփական ֆինանսները, խուսափել խարդախների թակարդներից: Այդ խնդիրները մենք լուծում ենք տնտեսական թեմաներով համակարգչային խաղերի, թեմատիկ, ուսուցողական և վավերագրական ֆիլմերի դիտումների, սոնսորային էկրանով տեղեկատվական տերմինալների միջոցով:
Իսկ Այցելուների կենտրոնի` Հայաստանում Փողերի միակ թանգարանի ինտերակտիվ գոտիներն այցելուներին տանում են գիտելիքների հրաշալի աշխարհ, որը մարդու կենսագործունեության կարևորագույն ասպեկտներից է: Այստեղ նրանց կպատմեն փողերի պատմության մասին` սկսած մարդկության պատմության նախադրամային ժամանակաշրջանից, երբ որպես վճարային միջոց մարդիկ օգտագործում էին աղը, հացահատիկը, կաուրի խխունջները, մորթին մինչև էլեկտրոնային փողեր:
Նրանք կիմանան, թե երբ են առաջացել առաջին դրամները Հայաստանում, հայերեն լեզվով գրառումներով առաջին թղթադրամները: Այցելուները նաև կիմանան, թե ինչպես է կառուցված ժամանակակից ֆինանսական համակարգը, ինչ է գնաճը, ինչով է տարբերվում գնանկումից, ինչպես են պաշտպանված հայկական դրամները, ինչ են հիբրիդային փողերը:
Նրանց կպատմեն, թե ինչպես են հատում հուշադրամները, ինչպես է գործում վճարահաշվարկային համակարգը, ինչպես են կառավարվում Հայաստանի արտաքին պահուստները, ինչպես է ԿԲ–ն կարգավորում գների կայունությունը և այլն։
Կարծում ենք, որ մեր երկրի քաղաքացիները պետք է իմանան սեփական ազգային արժույթի առաջացման պատմությունը։ Այստեղից էլ բխում է մեր կարգախոսը ` «Պահպանելով անցյալը` կառուցում ենք ապագան»։
«Նովոստի–Արմենիա». Կենտրոն այցելում են տարբեր տարիքի մարդիկ, արդյոք նրանց համար հե՞շտ է յուրացնել տեղեկատվության նման մեծ ծավալը։
Զ. Բարսեղյան. Մեզ մոտ գործում է տարբերակված մոտեցում և սեփական մեթոդաբանություն յուրաքանչյուր տարիքային խմբի համար։ Կրտսեր դպրոցի աշակերտների համար նախատեսված շրջայցը տևում է 30–40 րոպե։ Երեխաների հետ շփումն իրականացվում է իրենց համար բավականին մատչելի և հասկանալի լեզվով, մենք նրանց պատմում ենք փողի նշանակության մասին, օրինակներ ենք ներկայացնում հայկական ժողովրդական հեքիաթներից, խաղում տարբեր հնարամիտ խաղեր։ Սակայն կա մի շատ կարևոր պահ` փոխադարձ կապ։ Երեխաներին անպայման տրվում են հարցեր այն մասին, թե տեսածից և լսածից ինչ են նրանք յուրացնել, ինչ կպատմեն տանը ծնողներին, տատիկներին և պապիկներին։ Մենք այս կապն ընկալում ենք որպես օղակ մեծահասակների ուսուցման համար։ Այս ամենն ունի մեծ մուլտիպլիկատիվ ազդեցություն։ Այդ պատճառով կարևոր է, որպեսզի երեխաները ճիշտ մեկնաբանեն ստացված տեղեկությունը։

Բարձր դասարանի աշակերտների համար շրջայցը տևում է 2–2,5 ժամ (խմբում ընդգրկվում է մինչև 35 մարդ)։ Նրանք արեն «գլուխ են հանում» արտարժույթից, պատասխանում հարցերի, թե որ արժույթով է ավելի լավ պահել խնայողությունները, ինչ է պետք անել ճանապարհորդության մեկնելիս։ Ուսուցումն իրականացվում է ինտերակտիվ ձևաչափով, բազմազան` էլեկտրոնային խաղերի միջոցով։ Վերջում մենք դպրոցականներին բաժանում ենք խմբերի և տալիս 10–ական հարց։ Եթե դպրոցականները պատասխանում են 10–ից 7 հարցին, նշանակում է` դասը հաջողվել է, և նրանք ինչ–որ բան յուրացրել են։

Ինչ վերաբերում է տնտեսագիտական ֆակուլտետների և բուհերի ուսանողներին, ապա նրանք պարտադիր այցելում են մեր Կենտրոն։ Նրանց թվում են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյանի համալսարանի, Ֆրանսիական համալսարանի ուսանողները։ Նրանք արդեն ավելի խորացված են ուսումնասիրում տնտեսագիտությունն ու ֆինանսները, ԿԲ–ի հիմնական գործառույթները։ Հարկ եղած դեպքում մենք նրանց համար մասնագետներ ենք հրավիրում ԿԲ–ից։
«Նովոստի–Արմենիա». Կարո՞ղ ենք ներկայացնել այցելությունների վիճակագրությունը։
Զ. Բարսեղյան. Ամեն տարի միայն Երևանում մենք ունենում ենք 7,5 հազար այցելու։ Կազմակերպում ենք նաև արտագնա ցուցահանդեսներ մարզերում։ Փորձում ենք տարվա ընթացքում այցելել գոնե մեկ մարզ։ Դա ևս շուրջ 1000 մարդ է։ Նախորդ տարի ունեցել ենք մոտ 7,5 հազար այցելու Երևանից և 3 հազար` Ստեփանակերտից։ Սա մեծ թիվ է։
Այս տարի ռեկորդ ենք գրանցելու։ Այս պահին Կենտրոնն ունի 6236 այցելու, հուսով ենք մինչև տարեվերջ այդ թիվը հասցնել 10 հազարի միայն Երևանում։
Հատկապես ուզում եմ նշել, որ «Թանգարանային գիշեր» միջոցառումը մեծ արձագանք է ստացել բնակչության շրջանում, միայն մեկ օրում մեզ այցելել է 1000 մարդ։ Նախատեսում ենք այս տարի այցելել Կապան։ Ցանկանում ենք կազմակերպել ցուցահանդես, որը կտևի 7 օր և կարծում ենք, որ այցելուների թիվը կկազմի 2–2,5 հազար։ Այսպիսով, 12,5 հազար մարդ մինչև տարեվերջ բավականին իրատեսական թիվ է։ Արդյունքում, մենք այցելուների թվով կապահովենք կենտրոնական բանկերի միջին եվրոպական ցուցանիշ։ Ընդհանուր առմամբ, 2011–2017 թթ.–ին Այցելուների կենտրոն է այցելել շուրջ 60 հազար մարդ։ Իսկ հաշվի առնելով մուլտիպլիկատիվ ազդեցությունը, քանի որ յուրաքանչյուր հյուր կներկայացնի այստեղ ստացված տեղեկությունը գոնե մեկ–երկու ծանոթի` այդ թիվը կարող է ավելանալ` հասնելով միջինը 150 հազարի։
«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, Այցելուների կենտրոնի գործունեությունն ինչպե՞ս է նպաստում բնակչության ֆինանսական կրթվածության ավելացմանը։

Զ. Բարսեղյան. Ներկայացնեմ հետաքրքիր մի փաստ։ ԿԲ–ում աշխատել ցանկացողը (մոտավորապես ամեն երրորդ թեկնածուն) նշել է, որ նա ցանկացել է դառնալ ֆինանսիստ Կենտրոն այցելելուց հետո։ Այսինքն, Կենտրոնը նրանց համար դարձել է խթան մասնագիտություն ընտրելիս, օգնել է կողմնորոշվել։ Գիտեք, մեր երիտասարդությունը չափազանց տաղանդավոր է և կարևորը` մտածող։ Դա է հաստատում դպրոցների հետ աշխատանքի մեր փորձը երկրի տարբեր մարզերում։ Շատ կարևոր է, որ կառավարության կողմից հաստատված Ֆինանսական կրթության զարգացման ազգային ռազմավարությունում որոշվել է դպրոցականների ֆինանսական կրթությունն ինտեգրել կրթության հիմնական համակարգում։ Դա նշանակում է, որ մեր այցելուների հոսքը կավելանա, այցելությունները կկրեն շարունակական բնույթ և մեծանալով` դպրոցականները մեզ կրկին կայցելեն` ամեն անգամ ստանալով նոր տեղեկություն։ Սա չափազանց կարևոր է մեր` սրընթաց փոխվող աշխարհում, այդ թվում` ֆինանսների աշխարհում։–0–